Մանուել Պետրոսյանը լավագույնն էր հայ շախմատիստներից - VNews
Բաժիններ

Մանուել Պետրոսյանը լավագույնն էր հայ շախմատիստներից

Screenshot 1 1 - Մանուել Պետրոսյանը լավագույնն էր հայ շախմատիստներից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած 9 շախմատիստներից առավել հաջողը Մանուել Պետրոսյանի ելույթն էր: Նա 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք գրանցած մյուս 8 շախմատիստներին: Մանուելն արժանացավ 1220 եվրո պարգևավճարի:

Պետրոսյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Սարին Նիհալը Մանուելին գերազանցեց կես միավորով:

6,5 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց Սամվել Տեր-Սահակյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով 27-րդն էր, Մամիկոն Ղարիբյանը 5,5 միավորով գրավեց 55-րդ տեղը: 5-ական միավոր վաստակեցին Արմեն Բարսեղյանն (88-րդ տեղ) ու Էմին Օհանյանը (92-րդ):

Աննա Խաչատրյանի հաշվին գրանցվեց 4 միավոր (198-րդ), 3,5-ական միավոր վաստակեցին Աննա Սարգսյանն (204-րդ) ու Սոնա Ասատրյանը (212-րդ): Ընդհանուր առմամբ մրցաշարում հանդես եկան 286 շախմատիստներ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մանուել Պետրոսյանը հաղթողին զիջեց լրացուցիչ գործակիցներով

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Մանուել Պետրոսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հաղթողը կորոշվի ավարտական տուրում

Ուղեգրի համար պայքարը կշարունակեն 3 շախմատիստներ

4 հավակնորդ հավաքականի միակ թափուր տեղի համար

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Մեկնարկում են շախմատի կանանց և տղամարդկանց ՀՀ առաջնությունները

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Մանուել Պետրոսյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար