Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիի ցուցանիշը՝ սահմանելով Գինեսի ռեկորդ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիի ցուցանիշը՝ սահմանելով Գինեսի ռեկորդ (տեսանյութ)

Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիի ցուցանիշը՝ սահմանելով Գինեսի ռեկորդ տեսանյութ - Մանվել Մամոյանը գերազանցել է Բրյուս Լիի ցուցանիշը՝ սահմանելով Գինեսի ռեկորդ (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:32

-

-

Գինեսի ռեկորդների գիրքը մոտ մեկ տարի տևած քննարկումներից հետո հաստատել է հայ մարմնամարզիկ Մանվել Մամոյանի ռեկորդը՝ տեղեկանում ենք Մամոյանի ինստագրամյան էջից։

Մամոյանը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Հետաքրքիր է, որ ռեկորդը մինչև այս 52 հրում էր։ Առաջին անգամ նման ցուցանիշ գրանցել է լեգենդար Բրյուս Լին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

#Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола одной рукой (двумя пальцами) за одну #минуту – 55 раз, было сделано Манвелом Мамояном (Российская Федерация) в #Москва, #Россия, 14 августа 2019 года. Все необходимые доказательства будут предоставлены в Книгу рекордов Гиннесса, буду ожидать официального ответа из Лондона. #РекордГиннеса #воркаут Инстаграм https://www.instagram.com/ManvelMamoyan/ Фейсбук https://web.facebook.com/ManvelMamoyan/ Вконтакте https://vk.com/manvelmamoyan Сайт http://manvelmamoyan.com

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Մանվելն արդեն հաստատված 8 ռեկորդ ունի, ևս 2 ռեկորդ սպասում են Լոնդոնից հաստատմանը։

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, հայ մարմանամարզիկը շուտով Գինեսի 10-ակի ռեկորդակիր կլինի։ Մանվելն այժմ բնակվում է Ռուսաստանում, որտեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ հայ մարմանամարզիկը եզակի ռեկորդակիր է ու միակն է երկրում, որ ռեկորդների նման շարք ունի։

Մանվելն իր առաջին 3 ռեկորդները գրանցել է Երևանում ապրելու տարիներին։ Նա արդեն երկու տարի է, որ ապրում է Ռուսաստանում։ Այս ժամանակահատվածում նրան հաջողվել է Գինեսի գրքի ևս 5 ռեկորդ սահմանել։

Մանվել Մամոյանի առաջին ռեկորդը Գինեսի գրքում գրանցվել է 2015 թվականին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: