Մարադոնան 1989 թվականին կարող էր վաստակել 100 միլիոն դոլար, բայց հրաժարվեց. ինչու՞ - VNews
Բաժիններ

Մարադոնան 1989 թվականին կարող էր վաստակել 100 միլիոն դոլար, բայց հրաժարվեց. ինչու՞

1980-ական թվականների վերջին Դիեգո Արմանդո Մարադոնան ճանաչելի էր ամբողջ երկիր մոլորակով։ 1986 թվականի աշխարհի առաջնությունում Մարադոնան դարձավ երկու կախարդական գոլի հեղինակ («Աստծո ձեռք», հետո սոլո-համար Անգլիայի հետ խաղում), նվաճեց աշխարհի գավաթն ու արժանիորեն ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Ընդ որում, Մարադոնան միայն հավաքականում բոմբելով չէր սահմանափակվում. 1987-ին Դիեգոն «Նապոլիի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ երկու տարի անց Իտալիայի հարավ բերեց նաև ՈւԵՖԱ-ի գավաթը։

Վիճակագրությունը մեզ ցույց է տալիս, որ Դիեգո Մարադոնան, ցավոք, երբեք «Ոսկե գնդակ» չի ստացել, սակայն, ինչպես գիտեք/չգիտեք, մինչև 1995 թվականը պատվավոր այս մրցանակը խաղարկվում էր բացառապես եվրոպացի ֆուտբոլիստների միջև, սակայն եթե այն ստանալու լինեին նաև մյուս աշխարհամասերի ներկայացուցիչները, վստահաբար կարող ենք ասել, որ Մարադոնան իր 1-2 գնդակը կստանար։

Չնայած Դոն Դիեգոն այդ մրցանակներին չէր արժանացել, International Management Group (IMG) ամերիկյան սպորտային գործակալությունն իր հարցման միջոցով պարզել էր, որ Մարադոնան աշխարհի ամենահայտնի մարդն է անգամ առանց անհատական նման պարգևների։ Դիեգոյի մասին 80-ականների վերջին գիտեին անգամ ԱՄՆ-ում։ Դեռևս մինչև ԱԱ 86-ի տրիումֆը Մարադոնան իր հարազատ «Արգենտինոս Խունիորսի» հետ շրջագայություններով հաճախ էր լինում Միացյալ Նահանգներում։

«Լեգենդները ոչ լեգենդար թիմերում». Թոփ 5 լատինամերիկացի, որոնք չխաղացին Եվրոպայի թոփ ակումբներում

Նույն 1989 թվականին սույն գործակալության աշխատակիցները դուրս են գալիս Մարադոնայի հետ կոնտակտի ու առաջարկում այդ տարիների, անգամ այսօրվա օրերի համար անհավանական աստղաբաշխական պայմաններ՝ իրենց հետ պայմանագիր կնքելու համար։ IMG-ին Մարադոնային առաջարկում էր 100 մլն դոլար 1994 թվականի աշխարհի առաջնությունում իրենց ընկերության դեմքը լինելու համար։ Բացի 100 մլն դոլարից, Մարադոնան կստանար առանձին պարգևավճարներ զանազան միջոցառումներին մասնակցելու համար։

Ցանկացած խելամիտ, անգամ Մարադոնայի նման խելագար մարդը կընդուներ այս առաջին հայացքից ֆանտաստիկ պայմաններով առաջարկը։ Պայմանագրում կար մի կետ, ըստ որի՝ Մարադոնան պետք է ընդուներ ԱՄՆ-ի քաղաքացիություն։ IMG-ում վստահ էին, որ Մարադոնայի հետ նրանք կդառնան շուկայի բացարձակ առաջատար։ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերն անձամբ էր ժամերով համոզում Մարադոնային ընդունելու չլսված առաջարկը, խոստանում էր լուծել հարկային բոլոր պարտավորություններն Իտալիայում, ինչպես նաև ազատել դրանցից ամբողջությանբ ԱՄՆ-ում։ Բայց Դիեգոն անդրդվելի էր։

«Նրանք ինձ առաջարկում էին դառնալ ամերիկացի։ Ամերիկացի։ Դուք պատկերացնու՞մ եք։ Ես՝ ամերիկացի։ Այո, նրանք ինձ առաջարկում էին տիեզերական պայմանագիր, 100 միլիոն դոլար, սակայն Արգենտինայի քաղաքացի լինելն ինձ համար ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր գումարները», – հայտարարել է Մարադոնան։

Պայմանագրից հրաժարվելն ուներ մի քանի պատճառ։ Նախ ժամանակին, գրեթե նույն ճանապարհով (առանց ֆինանսական բաղկացուցիչի, հավանաբար) այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվեց Դիեգոյի կուռքերից մեկը՝ Էռնեստո Չե Գևարան։ Լինելով արգենտինացի՝ նա չցանկացավ ընդունել Կուբայի քաղաքացիություն։ Բացի դրանից, Մարադոնան մտերիմ էր կոմունիստական ուղղվածություն ունեցող Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ, ինչն ինքնին արդեն բավական ծանրակշիռ հանգամանք էր ամերիկացիների պայմանագրից հրաժարվելու համար։

Իհարկե, Մարադոնան այն տարիների համար էլ վատ գումար չէր վաստակում։ «Նապոլիի» հետ Մարադոնան հասցրել էր կնքել նոր պայմանագիր, որի համաձայն նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 5 մլն դոլար։ 1989-ին…5 մլն…(անգամ թոփ խաղացողներ այսօր Իտալիայում նման գումար չեն վաստակում)։ Դրան գումարում ենք նաև 2,5 մլն դոլար մեդիա իրավունքներից։ Ֆուտբոլիստ լինելու ժամանակահատվածում նա աշխատում էր նաև RAI Հ/Ը-ում որպես հաղորդավար (տարեկան 3 մլն դոլար)։ Ճապոնական հագուստ արտադրող «Հիտոչի» ընկերության հետ Մարադոնան ուներ կնքած 5 միլիոնանոց պայմանագիր։ Էլ չենք խոսում մյուս մանր-մունր 100 հազարներից, որոնք Դիեգոն ստանում էր զանազան զովացուցիչ ըմպելիքներ, սուրճ և ուտելիք գովազդելու համար։

Չար լեզուները պնդում են, որ Դիեգոյի կարիերան փչացրել է հենց այդ պայմանագրից հրաժարվելը։ 1990 թվականի աշխարհի առաջնությունից հետո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահ Ժոաո Ավելանժին մեղադրեց անարդար մրցավարության ու խարդախության համար, իսկ 1994 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Ավելանժն ու IMG ընկերությունը միասին վրեժ լուծեցին Մարադոնայից՝ որակազրկելով Դիեգոյին նրա օրգանիզմում արգելված խթանիչներ «գտնելուց» հետո։

Անգամ եթե այդպես է, ու նրա կարիերան «վարի են տվել» Ավելանժն ու ԱՄՆ-ը, Դիեգոն երբեք չի փոշմանել իր ընտրության համար, քանի որ համարվում է բացառիկ հայրենասեր։ Թեպետ 1994-ին նրա պատճառով Արգենտինան, գուցե, չդարձավ աշխարհի չեմպիոն, 2010-ին նրա ապիկար մարզչական աշխատանքը թույլ չտվեց փորձագետների վարկածով պատմության ամենազորեղ հավաքականներից մեկը դառնա մունդիալի հաղթող, բայց Մարադոնային մինչև այսօր պաշտում են։ Պաշտում են Արգենտինայի ամեն անկյունում։ Ու պաշտում են նաև այդ պայմանագրից հրաժարվելու համար։

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Նապոլիին» տեխնիկական պարտություն է գրանցվել «Յուվենտուսի» դեմ խաղին չներկայանալու համար

Պաշտոնական. Կալյեխոնը համալրեց «Ֆիորենտինայի» կազմը

Մրցավարը 45 րոպե սպասել է «Նապոլիի» ֆուտբոլիստներին, ինչից հետո ավարտել խաղը

«Յուվենտուսը» ներկայացավ խաղին, «Նապոլին»՝ ոչ․ նեապոլյան թիմին տեխնիկական պարտություն է սպառնում

Ա սերիայի հայտարարությունը «Յուվենտուս» – «Նապոլի» խաղի անցկացման հարցի շուրջ

«Միլանը» հաղթեց «Կրոտոնեին», «Նապոլին» ջախջախեց «Ջենոային» (տեսանյութ)

3 իտալական ակումբ պայքարում է Նաչոյի համար

«Նապոլին» մեկնարկեց վստահ հաղթանակով (տեսանյութ)

Ով կփոխարինի Ջեկոյին «Ռոմայում»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակված է կորոնավիրուսով

Խոսե Կալյեխոնը վերադառնում է Իսպանիայի Լա Լիգա

«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (տեսանյութ)