«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը - VNews
Բաժիններ

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Այսօր ապրիլի 1-ն է՝ հումորի միջազգային օրը։ Երեխա ժամանակ մենք՝ բոլորս այս օրն անվանում էինք «խաբելու օրը»։ Դե…ի՞նչ հումոր կարող է անել, օրինակ, 5 տարեկան երեխան, մանավանդ, որ նա ապրում է 90-ականների Հայաստանում։ Բոլորս զվարճանում էինք միմյանց խաբելով ու հորինվածն իրականության տեղ առաջ բրդելով։ Որոշ խելացիներ, իհարկե, գտնվում էին ու հիշում, որ ապրլի 1-ն է, և այդ օրը բոլոր պատմություններին պետք է վերաբերվել ոչ այնքան լուրջ։ Սակայն դյուրահավատներն ավելի շատ էին։ Ուստի՝ գրեթե միշտ, օրը լեցուն էր ծիծաղելի պատմություններով ու զարմացած դեմքերով։

Սակայն մի բան է, երբ կատակում ու պատմություններ են հորինում փոքր երեխաներն ու դպրոցականները, մի այլ բան է, նման կատակներ են անում լրագրողներն ու մարզիկները։ Ճիշտ է, դեպքերի մեծամասնությունն ունենում է սովորական ընթացք՝ լուրջ են ընդունում, հետո իմանում են ճշմարտությունը, «մի կուշտ փոր» ծիծաղում են ու անցնում առաջ։ Սակայն այդ «հումորիստներից» ոմանք քիչ էր մնում, հրահրեին միջազգային սկանդալ, բավական տխուր հետևանքներով։ Ահա դրանցից մի քանիսը։

«Ողջույն, ես Ջորջ Վեայի եղբայրն եմ. ինձ ձեր թիմ կվերցնե՞ք»

1995 թվականին Լիբերիայի հավաքականի հարձակվող Ջորջ Վեան դարձավ պատմության առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստը, որն արժանացավ «Ոսկե գնդակին»։ Նրա ցուցադրած ֆուտբոլն այդ տարիներին պարզապես գեղագիտական հաճույք էր պատճառում բոլորին։ Ուստի, պատահական չէր, որ իրեն հարգող յուրաքանչյուր ակումբ իր մասնագետով հանդերձ, ցանկանում էր թիմում տեսնել Ջորջ Վեային։

1996-ին անգլիական «Սաութհեմփթոնի» գրասենյակ եկավ մի հեռախոսազանգ։ Քարտուղարուհու հոնքերը հասան առաստաղին, իսկ գլխավոր մարզիչ Գրեմ Սունեսի ուրախությանը չափ ու սահման չկար, երբ «ո՞վ է խոսում» հարցին հեռախոսալարի մյուս կողմից լսվեց «Ջորջ Վեան է ահնանգստացնում»։ Սակայն այդ ուրախությունը երկար չտևեց։ Վեայի անունից ներկայացողը շտապեց հիասթափեցնել Սունեսին՝ ասելով, որ իր համար չի զանգել, այլ խնդրում է, որ փորաձու մասնագետը պայմանագիր կնքի իր եղբոր՝ Ալի Դիայի հետ։

Սունեսի խնդրանքով «Վեան» մի փոքր մանրամասնեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ալի Դիան։ «Վեան» ասաց, որ նա հասցրել է 13 անգամ հրավիրվել Լիբերիայի ազգային հավաքական և որ արդեն 3 մրցաշրջան է, ինչ հանդես է գալիս ՊՍԺ-ում՝ Վեայի կողքին։ Թվային տեխնոլոգիաները 1995 թվականին այնքան էլ զարգացած չէին, «Վեայի» խոսքերի իսկությունը ոչ մի կերպ հնարավոր չէր ստուգել, բայց Սունեսն այնքան շատ էր հարգում Վեային, որ…համաձայնեց հենց այնպես, խոսքին հավատալով, պայմանագիր կնքել Ալի Դիայի հետ։

Իր ունակությունները Դիան ցույց տալու հնարավորություը բավական շուտ ստացավ։ «Լիդսի» հետ խաղում նա մոտ 1 ժամ անցկացրեց խաղադաշտում։ Դրանից հետո նրան որևէ մեկը «Սաութհեմփթոնի» մարզաշապիկով չի տեսել։ «Նա տեղաշարվում էր դաշտում այնպես, ինչպես Բեբմբին՝ սառույցի» վրա, – ծիծաղելով հիշում էր այդ օրը «սրբերի» այդ տարիների անվիճելի առաջատար Մետ Լե Տիսիեն։

Բնականաբար, Դիան, արյունակցական ոչ մի կապ չուներ լեգենդար Վեայի հետ։ Պարզապես նրա ծանոթներից մեկը զանգահարել էր ու հումոր արել։ Նա չէր էլ պատկերացնում, որ այն այդքան լուրջ կընկալվի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Մեսին կրկնել է Ռայան Գիգսի պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում

17-ամյա Պեդրին Չեմպիոնների լիգայում նորամուտի գոլից հետո տաքսիով է վերադարձել տուն

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի 4 ֆուտբոլիստի հետ