«Մարադոնան մահացավ աղքատության մեջ»․ Դիեգոյի ընկեր - VNews
Բաժիններ

«Մարադոնան մահացավ աղքատության մեջ»․ Դիեգոյի ընկեր

Արգենտինացի լրագրող Լուիս Վենտուրան պատմել է իր համերկրացի, լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի ունեցած ֆինանսական խնդիրների մասին: 1986 թվականի աշխարհի չեմպիոնը մահացել է 60 տարեկան հասակում: Մարադոնան ու Վենտուրան ընկերական հարաբերություններ են ունեցել:

«Մարադոնային համարյա ոչինչ չէր մնացել: Նա մահացավ աղքատության մեջ, Դիեգոյից գողացան համարյա ամեն ինչ, իսկ մնացածը նա անձամբ վատնեց»,- լրագրողի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Վենտուրայի խոսքով՝ լեգենդար արգենտինացին վերջին ժամանակներս ապրել է համեստ աշխատավարձով, որ ստացել է «Խիմնասիա» ակումբում: Մարադոնան այդ թիմի գլխավոր մարզիչն էր:

«Նապոլիի» լեգենդար ֆուտբոլիստի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 25-ին: Հաղորդվում էր, որ Մարադոնան մահացել է իր բնակարանում՝ սրտի կանգի հետևանքով:

Դիեգոն նոյեմբերի 11-ին դուրս էր գրվել հիվանդանոցից: Նախկին ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել գլխուղեղի հեմատոմա (արյունահավաք) ունենալու հետևանքով:

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Զլատան. «Նա, այո՛, ինձնից էլ է լավը»

Մարադոնան կարող է «հայտնվել» արգենտինական դրամի վրա

Ինսինյեի նոր դաջվածքը՝ նվիրված Մարադոնային (լուսանկար)

«Նապոլիի» ստադիոնը պաշտոնապես վերանվանվեց Դիեգո Մարադոնայի պատվին

Պելե. «Աշխարհը շատ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ կարողանային ավելի քիչ համեմատել»

Վան Պերսին՝ Մարադոնայի հետ հանդիպման մասին. «Նա համբուրեց իմ ձախ ոտքը»

«Բարսելոնան» կտուգանվի Մեսիի գոլի տոնումի համար

Կլոպ․ «Մարադոնային հանդիպելը հավասարազոր էր Հռոմի պապին տեսնելուն»

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

Աղբյուր. Մարադոնան մահից առաջ խնդրել է զմռսել իր մարմինը

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մարադոնայի մահվանից հետո հոսպիտալացվել է

Արգենտինան խեղդվում է արցունքների մեջ. Մարադոնային հրաժեշտ են տալիս նախագահական պալատում (լուսանկարներ)

Ռոնալդինյոյի հուզիչ հրաժեշտը Մարադոնային

«Աշխարհի բոլոր ակումբները թող հավերժացնեն 10 համարը». Վիլաշ-Բոաշի առաջարկը

«Ես ողջ եմ ու ցանկանում եմ շարունակել ապրել». Դիեգո Մարադոնայի ամենահետաքրքիր մտքերը