fbpx
Բաժիններ

Marca. Բենզեման ու «Ռեալը» նոր պայմանագիր կկնքեն

Կարիմ Բենզեման նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ ու «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2022 թվականի ամառ՝ հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը կողմերը կկնքեն ամռանը, ըստ որի՝ Բենզեմայի՝ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը, կերկարաձգվի մեկ տարով։

Բենզեման երկարաժամկետ պայմանագիր կնքելու ցանկություն չունի։ Ֆուտբոլիստն այս պահին 32 տարեկան է, և երբ լրանա դեռևս կնքվելիք պայմանագրի ժամկետը, նա կլինի արդեն 34 տարեկան։

«Արքայական ակումբում» շատ լավ են հասկանում, որ Բենզեման թիմի առանցքային ֆուտբոլիստն է, լավագույն ռմբարկուն։ Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ, որոնցից 12-ը՝ Լա լիգայում, 4-ը՝ Չեմպիոնների լիգայում։

Marca-ն ընդգծում է նաև Բենզեմայի ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հիասքանչ փոխհարաբերությունների փաստը։ Պերեսը ֆրանսիացի հարձակվողի իսկական երկրպագու է։

Կատարե՛ք խաղադրույք Իսպանիայի Լա Լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» կարող է հրաժարվել Մբապեից հանուն այդ ֆուտբոլիստի

10 հետաքրքիր փաստ Մարտին Բրեյթվեյթի մասին

«Վալենսիան» կպարգևատրի Դավիդ Վիլյային

Զիդանն առանց Ռոդրիգոյի պատրաստվում է «Սիթիի» դեմ խաղին

Հայտնի է՝ ով է սպասարկելու Էլ Կլասիկոն

«Ռեալը» չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել Ազարի հետ

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» պետք է կրկնօրինակի «Ռեալին»

Ռոդրիգոյին հեռացրել են խաղադաշտից գոլը նշելուց հետո (տեսանյութ)

«Ատլետիկոն» կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ ու բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

MD․ Ռամոսը կարող է որակազրկվել և չմասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը

«Բարսելոնան» տեղեկություն է տրամադրել Ռոբերտոյի վնասվածքի մասին

Կարվախալ․ «Ոչ մրցավարներն են հասկանում՝ որն է ձեռքով խաղը, ոչ էլ՝ ֆուտբոլիստները»

«Ռեալը» հաստատել է Ազարի վնասվածքը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդան․ «Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ»