-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը տեղի կունենան օգոստոսի սկզբնամասում:
Եվ ահա, Marca պարբերականը տեղեկացնում է, որ ՉԼ վերսկսման նախնական օրը օգոստոսի 7-ն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց օգոստոսի 7-ին տեղի կունենա «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» հանդիպումն «Էտիհադում», և ենթադրաբար նաև՝ «Յուվենտուս» – «Լիոն» խաղը, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին «Բավարիան» կհյուրընկալի «Չելսիին», իսկ «Բարսելոնան»՝ «Նապոլիին»: Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն այս հարցով քննարկումը կանցկացնի մայիսի 27-ին ու վերջնական որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել են ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Լայպցիգն» ու «Ատալանտան»:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո