fbpx
Բաժիններ

Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

ՖԱ Չելսի

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, մասնավորապես՝ լրագրող Խոսե Լուիս Հուրտադոն ևս անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչին չմնասնակցելուն:

«Երբ «Արսենալը» հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչին «Չելսիի» դեմ խաղում, բոլորը մտածեցին, որ ֆուտբոլիստն ինչ-որ մկանային վնասվածք ունի, սակայն ոչ, ոչ մի վնասվածք էլ չկա, ամեն ինչ շատ ավելի վատ է: Վնասվել է ՈւԵՖԱ-ն, որի  սրտին արյունահոսող վերք կա:

Այս ամենի պատճառն այն է, որ Մխիթարյանը հայ է, իսկ եզրափակիչն անցկացվում է Բաքվում: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմից հետո: Եզրափակիչը կազմակերպող երկիրը կեղծում է իր դժգոհությունը անցանկալի հյուրին ընդունելու համար, ֆուտբոլիստն ու իր ընտանիքն էլ չեն ցանկանում արկածների մեջ ընկնել: «Արսենալը» նշում է, որ դիտարկել է Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները և որոշում է կայացվել հրաժարվել «օպերացիայից»:

ՈւԵՖԱ-ն միայն այն բանի համար չէ, որ հրավառություններ ու ուրախություններ կազմակերպի: Այդ կառույցը եզրափակիչի վայրն ընտրելիս պետք է հաշվի առներ ամեն ինչ, պետք է նայեր բոլոր տեսանկյուններից: Այն, որ ֆուտբոլիստը չի կարողանալու խաղալ եզրափակիչում աշխարհաքաղաքական պատճառներով, ավելի հատուկ է 30 տարի առաջվա ժամանակաշրջանին: Ինչքան ուզում են, թող մրցաշարն անվանեն Եվրոպա լիգա, Մաքսի լիգա, Սուպեր լիգա կամ ապագա մոլորակների լիգա:

«Արսենալը» կմեկնի եզրափակիչին առանց իր խաղարկողի: Իր մրցակիցը՝ «Չելսին», մեկ ուժեղ հակառակորդ ավելի պակաս կունենա: Ավելի փոքր խնդիրների դեպքում ֆուտբոլը միավորվել է ու արտահայտել բողոքը: Երկու լոնդոնյան ակումբները կարող են անմոռանալի դաս տալ համապատասխան մարմիններին: Եվ եթե ՈւԵՖԱ-ն սխալ կերպ դրան արձագանքի, դա անհանդուրժելի կլինի», – գրում է Marca-ն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

«Արսենալի» մարզումը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Սեբալյոսը քննարկել է «Բարնլիի» դեմ խաղը Մխիթարյանի հետ

Պեպեն ցանկանում է հաղթել Եվրոպա լիգան «Արսենալի» հետ»

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»

Վան Պերսին տարիներ անց խոստովանել է, թե ինչու հեռացավ «Արսենալից»

«Արսենալը» 10 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց

Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» ոչ-ոքի է խաղում «Բարնլիի» հետ (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը՝ «Բարնլիի» դեմ խաղում

Հայտնի է՝ ով է հաղթելու ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Բարնլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի