Marca. «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Վալենսիայի» կիսապաշտպանին - VNews
Բաժիններ

Marca. «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Վալենսիայի» կիսապաշտպանին

«Վալենսիայի» աջեզրային կիսապաշտպան Ֆերան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» նոր ֆուտբոլիստ է՝ հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստը «Սիթիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Տրանսֆերի համար «Սիթին» կվճարի 25 միլիոն եվրո՝ ևս 12 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ։

Նշվում է, որ «Սիթին» ու Տորեսը վաղուց են համաձայնության եկել։ Այն բանից հետո, երբ Մարզական վճռաբեկ դատարանը բավարարեց «Սիթիի» բողոքարկումն ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշման դեմ, Տորեսին արդեն ոչինչ չէր խանգարում «Սիթիի» հետ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար։

Այն, որ Տորեսն ու «Սիթին» համաձայնության են եկել, հաստատում է նաև իտալացի հեղինակավոր մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռոմանոյի տեղեկություններով, սակայն, տրանսֆերը ոչ թե կայացած է, այլ մոտ է կայացմանը։

Ավելացնենք՝ Տորեսը Լա լիգայի 2019-20 մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «չղջիկների» հետ լրանում է 2021 թվականի ամռանը։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

«Լիվերպուլն» ու «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Արտագնա խաղում «Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վուլվզի» նկատմամբ (տեսանյութ)

Պաշտոնական․ «Արսենալը» նոր դարպասապահ ունի

ՊՍԺ-ն հաղթում է. կլորիկ գումար՝ Կուլիբալիի դիմաց

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

«Լեսթերը» գոլառատ խաղում 2-րդ հաղթանակը տոնեց այս առաջնությունում (տեսանյութ)

Տիագոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» իր նորամուտի խաղում

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», Սադիո Մանեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բրայթոնի» ֆուտբոլիստի «կարիճ հարվածը» մրցակցի դեմքին (տեսանյութ)

Գվարդիոլա․ «Կցանկանայի դեռ երկար մնալ «Սիթիում»

«Չելսի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Բեյլ․ «Մոուրինյոն մեծ դեր խաղաց իմ վերադարձի գործընթացում»