fbpx
Բաժիններ

Marca. Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է

Կրիշտիանու Ռոնալդուն կրկին «Ոսկե գնդակը» հաղթելու ֆավորիտներից է, գրում է Marca-ն: Պարբերականը մի քանի գործոն է առանձնացնում, որոնց շնորհիվ պորտուգալացին կարող է 6-րդ անգամ իր կարիերայում հաղթել բաղձալի մրցանակը:

Չնայած թիմի փոփոխությանը՝ Ռոնալդուն պահեց իր խաղամակարդակը: Ճիշտ է՝ պորտուգալացին «Յուվենտուսի» հետ չնվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն դարձավ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր՝ դառնալով Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստն ու խփելով սուպերգավաթի եզրափակիչի հաղթական գոլը: ՉԼ-ում CR7-ը տարավ իր 100-րդ հաղթանակն ու խփեց 125-րդ գոլը, Պորտուգալիայի ընտրանու կազմում հեթ-տրիկ գրանցեց Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում, իսկ Ազգերի լիգայում դարձավ չեմպիոն: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ 10 գոլ խփեց միջազգային 10 մրցաշարերի եզրափակիչ փուլերում անընդմեջ (ԵՎՐՈ 2004,08,12,16, ԱԱ2006,10,14,18, Կոնֆեդերացիայի գավաթ, Ազգերի լիգա):

Marca-ն գրում է, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» համար կպայքարի Մեսիի, Մանեի և վան Դեյկի հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդու. «Ես չեմ փնտրում ռեկորդներ, նրանք են ինձ գտնում»

ՄՅՈւ-ում Ալեգրիի մարզչական շտաբում կարող է անակնկալ անուն լինել

Ուկրաինան ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճեց, Անգլիան 6 գնդակ ուղարկեց բուլղարացիների դարպասը, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ռոնալդուի մարզական կարիերայի 700-րդ գոլը (տեսանյութ)

Միջազգային ռմբարկուները. Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը

«Սիրելի 17-ամյա Ջանլուիջի». Բուֆոնը նամակ է գրել ինքն իրեն

Բուֆոնը բացահայտել է՝ ինչ է ասել Ռոնալդուին՝ պորտուգալացու շրջադարձ հարվածով գոլից հետո

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

«Սպորտինգի» մարզադաշտը կարող է Կրիշտիանու Ռոնալդուի անունը կրել

Վան դեր Սարը նշել է, թե ինչով է դե Լիխտը նման Ռոնալդուին

5 լեգենդ, որ գերազանցում են Ռոնալդուին խփած գոլերի քանակով

Ռոնալդուին համաշխարհային ռեկորդից 15 գնդակ է բաժանում

Ֆրանսիան ու Պորտուգալիան հաղթեցին, Անգլիան պարտվեց չեխերին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ռոնալդուն շքեղ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Մոուրինյո. «Եթե հաշվի առնենք միայն տաղանդն ու հմտությունները, պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է»