fbpx

Մարկոս Պիզելի. «Հպարտ եմ ու երջանիկ»

Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին.

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար:

Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս:

Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային:

Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ:

Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար:

Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին:

Կհանդիպենք արդեն մյուս տարի»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ես հայ եմ, ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք». Մարկոս Պիզելին «լրացրեց» «Հարցաթերթիկը» (տեսանյութ)

Մարկոս Պիզելին ստացել է 2018 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը (տեսանյութ)

Մարկոսը շրջադարձ հարվածով գոլ է խփել մարզման ժամանակ (տեսանյութ)

Պիզելին ևս անդրադարձել է ԵՎՐՈ 2019-ին (տեսանյութ)

Ջոնել Դեսիրեն ընդհատեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հեգեմոնիան «Ոսկե խաղակոշիկը» նվաճելու հարցում

Մխիթարյանը, Պիզելին և ԵՎՐՈ Մ19-ի վիճակահանությունը, որ մեզ գցեց «մահվան խումբ» (ֆոտոշարք)

Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Բարեղամյանը հայ գործող ֆուտբոլիստներից ընդամենը 3-ին է զիջում պաշտոնական խաղերի քանակով

«Կայսարը» հաղթեց Մարկոսի «Ակտոբեին», Տիգրան Բարսեղյանը շքեղ գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

Մարկոս Պիզելին վերադառնում Է «Ակտոբե»

Մարկոս Պիզելիի ապաքինումը սպասվածից արագ է ընթանում

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

Մարկոս Պիզելիի տեսաուղերձը վիրահատությունից հետո (տեսանյութ)

Մարկոս Պիզելին հաջողությամբ վիրահատվել է (լուսանկար)