«Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը - VNews
Բաժիններ

«Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

will - «Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

Մենք վերևն ենք, դու՝ ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ», – Նար-Դոսի անմահ ստեղծագործության տողերը հանգիստ կարելի էր վերագրել Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հունվարյան տարբերակին, երբ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» իր թիկունքում չէր տեսնում որևէ մրցակցի: Բայց հիմա չեմպիոնական ինտրիգը հասել է գագաթնակետին: Մինչև 34-րդ տուրը 4 թիմ ուներ չեմպիոն դառնալու իրական շանսեր: «Սևիլիան» նույնպես մրցավազքի մեջ էր, սակայն համեստ «Ատլետիկը» հիշյալ տուրում բարդ հաղթանակ տարավ ու զրկեց հավակնություններից: Հաղթական գնդակը խփեց թիմի սան Ինյակի Ուիլյամսը:

Սևամորթ հարձակվողին իսպանական ֆուտբոլի երկրպագուները վաղուց են ճանաչում. արդեն մի քանի տարի է՝ Ուիլյամսն իր թիմի հարձակման գծի առաջատարներից է: Սակայն քչերը գիտեն, որ բասկյան ակումբում հանդես է գալիս նաև Ուիլյամսի կրտսեր եղբայրը՝ Նիկո Ուիլյամսը: «Վալյադոլոիդի» դեմ 33-րդ տուրի խաղում 19-ամյա ֆուտբոլիստը դուրս եկավ փոխարինման՝ նշելով նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակով: «Ատլետիկի» երկրորդ թիմում Նիկոն թոփ մակարդակի խաղ է ցույց տալիս. 22 խաղում 9 գոլ ու 10 ասիստ: Այն, որ եղբայրները հիմա Բիլբաոյի թիմի խաղացող են, ծնողների մեծագույն շնորհքն է: Հանուն բարեկեցիկ կյանքի՝ նրանք բառի ամենաուղիղ իմաստով անցել են «Քրիստոսի չարչարանքները»:

Իր հարցազույցներից մեկում Ինյակին հայտարարել է, որ ծնունդով Գանայից է, սակայն հաջորդ խոսքերը պարզապես ցնցել են ամբողջ աշխարհը: «Ես այստեղ եմ եկել Պամպլոնայից, սակայն ծնվել եմ Բիլբաոյում: Ծնողներս Գանայից են: Նրանք Մելիլյա քաղաք հասնելու համար հատել են Աֆրիկայի կեսից ավելին: Նրանք այդ ճանապարհն անցել են ոտքով», – հայտարարել է Ինյակի Ուիլյամսը:

WTUkHRw 960x962 - «Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

Մելիլյան Աֆրիկայի ու Իսպանիայի միջև տեղակայված փոքրիկ քաղաք է, որտեղ հիմնականում հանգրվանում են «սև մայրցամաքի» փախստականները: Ֆուտբոլիստների ծնողները ծանոթացել են թվացյալ պայմաններում. երկուսն էլ հանգրվանել են Գանայի մայրաքաղաք Աքրայի փախստականների կացարանում, որտեղ նրանք պատսպարվել էին Լիբերիայում սկսած քաղաքացիական արյունահեղ պատերազմից: Աքրայից Մելիլյա բաժանում է 4 հազար կիլոմետր և մի հսկայական Սահարա անապատ:

«Այդ սարսափելի ճանապարհն անցնելուց հետո հայրս իր ներբաններն այլևս չի զգում, նրանք անզգայացել են: Մայրս նույնպես անցել է անմարդկային զրկանքների միջով, բայց նա չափազանց ուժեղ կին է: Նա ինձ պատմել է, շատերը ճանապարհին չեն դիմացել ու մահացել են: Այլ ելք չէր մնում. ճանապարհից տանջամահ եղած մարդկանց ստիպված էին թաղել հենց անապատում», – սարսափահար հիշում է Ուիլյամսը:

Լինում էին օրեր, երբ բախտը ժպտում էր. Սահարայի հետ մարտնչողներին տեղափոխում էին միկրոավտոբուսներով: Միջինը 15-17 մարդ տեղափոխող մեքենան լցվում էր 40+ փախստականներով և ընկնում ճամփա: Ֆուտբոլիստի խոսքով միայն հոգնածությունը չէր խնդիրներ առաջացնում: Անապատային ահաբեկիչները հաճախ հարձակվում էին անմեղ մարդկանց վրա, կողոպտում էին նրանց, ձեռքից վերցնում էին հացի վերջին փշրանքներն ու մատնում սովի: «Բայց լավ ապագայի հետևից Իսպանիա կամ այլ երկրներ գաղթող ծնողներս չէին կարող հանձվել», – ասել է Ինյակին:

1582575715930 960x540 1 - «Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

Բարեբախտաբար, Ուիլյամսի ծնողները հատեցին Սահարան, հայտնվեցին Իսպանիայում, բայց գրեթե անմիջապես նրանց տեղավորեցին ճաղերից ներս: Այնտեղ նրանց բախտը բերեց. սպասարկող փաստաբանը հորդորեց թվացյալ անհնարին ու անիմաստ բան. պատռել անձնագրերը ու հայտարարել, որ նրանք փախչում են պատերազմից: Ուիլյամս եղբյարների ապագա ծնողները գրանցվեցին  որպես Լիբերիայի քաղաքացիական պատերազմից մազապուրծ եղածներ ու տեղավորվեցին Բիլբաոյի սոցծրագրերով զբաղվող մի մարդու տանը:

Մեր ընտրանին

Կարճ ժամանակ անց սևամորթ ընտանիքին հանդիպեց տեղի եկեղեցու սպասավորներից մեկը և սիրով համաձայնեց կացարան տրամադրել նրանց: Նրա անունը Ինյակի Մարդոնես է – այո՛, ավագ Ուիլյամսների ավագ որդուն կոչել են ի պատիվ հենց այդ քահանայի: Բացի դրանից Մարդոնեսը ֆուտբոլիստի կնքահայրն է: «Մենք մինչև հիմա ակտիվ շփվում ենք: Ես հաճախ եմ գնում նրա մոտ, զրուցում ենք կյանքի մասին: Հիմա նա Աֆրիկայում է՝ կամավորական աշխատանքի է մեկնել՝ ծնողներիս պես բարդ ճակատագիր ունեցող մարդկանց օգնելու համար», – անկեղծացել է ֆուտբոլիստը:

rue1a712bc8fe - «Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

Ուիլյամսն իր հարցազրույցներում ավելորդ չի համարում ամեն անգամ շնորհակալություն հայտնել իր ծնողներին պատսպարած Իսպանիային ու հատկապես Բիլբաո քաղաքի բարի բնակիչներին, որոնք բարդ պայմաններում օգնության ձեռք են մեկնել: Նրա խոսքով, իրեն ուժեղ են դարձնում բարդությունները, որոնց նա հանդիպում ու հաղթահարում է կյանքում: Ուիլյամսը փորձում է ոչ միայն խոսքով, այլև իր պահվածքով ու կատարած աշխատանքով հատուցել այն վերաբերմունքը, որը նա ստանում է հարազատ քաղաքից:

Ուիլյամս ավագը շատ մարդամոտ է և միշտ կապ է պահում երկրպագուների հետ: Ձմռանը, երբ «Ատլետիկը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր, նրա աչքի առաջ հայտնվեց մի երկրպագուի անչափ հուզիչ նամակ: Այն Ուիլյամսի ձեռքում հայտնվեց թվիթերի միջոցով. երկրպագուհու նամակը համացանցում հավաքեց ավելի քան 5,5 հազար ռեթվիթ ու 40 հազար լայք: Այդ լայքերի մեջ կարելի է գտնել նաև Ինյակիինը:

«Այս համատարած տոնախմբության ամենաթեժ պահին ես քեզ ցանկանում եմ ասել մի քանի բառ, չնայած՝ դժվար թե դու ինձ հիշես: Ես այն աղջիկն եմ, որը քաղցկեղի պատճառով կորցրել է իր մորը 2018-ին: Իմ մայրը քեզ շատ էր աջակցում: Նա երբեք չէր կասկածում քո ուժերին: Ես այն աղջիկն եմ, որը քեզ հետ տեսակապ էր հաստատել: Ես խնդրել էի քեզ քաջալերել հիվանդանոցում բուժում ստացող մորս: Դու լսեցիր ինձ: Որոշ ժամանակ անց ստացա քո նվերը՝ «Ատլետիկի» մարզաշապիկը, որի վրա ստորագրել էին բոլոր ֆուտբոլիստները: Թեպետ նա հեռացավ մեզանից մինչև քո թանկագին նվերի՝ մեզ հասնելը, բայց ես վստահ եմ, որ հիմա նա ավելի լավ տեղում է ու քեզ հետ կիսում է մեր բոլորի հաղթանակը: Ես քեզ շատ եմ սիրում, Ինյակի: Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք», – գրված է նամակում:

Այս դեպքն այնքան է ոգևորել Ուիլյամսին, որ նա իր թիմակից Ինիգո Մարտինեսի հետ մասնակցել է բարեգորածական ակցիայի: MB Communication ընկերության և Gambea բրենդի հետ համատեղ՝ նրանք թողարկել են իրենց պատկերով սահմանափակ քանակությամբ գուլպաներ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է Aladinia ֆոնդին, որը զբաղվում է մանկական քաղցկեղի դեմ պայքարով: «Մենք անսահման սիրով ենք մասնակցել այս ակցիային: Այսպես մենք ցանկանում ենք աջակցել մեր փոքրիկ մարտիկներին, որոնք մանկուց ստիպված են կենաց մահու կռիվ տալ հանուն կյանքի», – ասել է Ուիլյամսը:

b1a725a2211eb9a46c103a40836aa - «Մարդկանց թաղում էին Սահարա անապատում». «Ատլետիկի» ֆուտբոլիստի ծնողների ցնցող պատմությունը

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Արագ վերադարձ ծնոտի կոտրվածքից հետո. «Բարսելոնայի» հայտացուցակը

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Բարսելոնան» հիասթափված է Նեյմարից

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում

Բուսկետսը հոսպիտալացվել է

«Բարսելոնան» մտադիր է գնել «Այաքսի» «նոր Պոգբային»

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» գոլազուրկ ոչ-ոքի անցկացրին (տեսանյութ)