Մարիա Գևորգյանը պահպանեց չեմպիոնուհու իր տիտղոսը - VNews
Բաժիններ

Մարիա Գևորգյանը պահպանեց չեմպիոնուհու իր տիտղոսը

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնությունում չեմպիոնական մրցավազքը դրամատիկ ավարտ ունեցավ: Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար Սիրանուշ Ղուկասյանին ավարտական տուրում բավարարում էր ոչ-ոքին Աննա Հայրապետյանի հետ պարտիայում:

Սակայն Սիրանուշը պարտվեց ու հնարավորություն տվեց գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանին միավորներով հավասարվելու Ղուկասյանին: Մարիան պարտության մատնեց Նարե Առաքելյանին: Մարիան ու Սիրանուշը վաստակել էին 6,5-ական միավոր: Չեմպիոնուհին որոշվեց լրացուցիչ գործակիցներով: Բախտը ժպտաց հանրապետության չեմպիոնուհի Մարիա Գևորգյանին, ով պահպանեց իր տիտղոսը և կրկին ապահովեց տեղը կանանց ազգային հավաքականում: Սիրանուշ Ղուկասյանը բավարարվեց արծաթե մեդալով:

6 միավորով մրցանակային 3-րդ տեղը գրավեց Սուսաննա Գաբոյանը, ով  հաղթեց Արփինե Գրիգորյանին: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք ունեցող Աննա Հայրապետյանին, ով բավարարվեց 4-րդ տեղով:

Նարինե Գասպարյան-Արմինե Բաբայան, Աննա Սարգսյան-Մարիամ Ավետիսյան պարտիաներում հաղթեցին սպիտակ խաղաքարերով խաղացող շախմատիստուհիները:

5-10-րդ տեղերը զբաղեցրին Աննա Սարգսյանը՝ 5 միավոր, Մարիամ Ավետիսյանը՝ 4,5, Արմինե Բաբայանը՝  4, Նարինե Գասպարյանը՝ 2,5, Արփինե Գրիգորյանը՝ 2,5 և Նարե Առաքելյանը՝ 1,5:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դարձավ առաջատար

Շախմատիստուհիներն աչքի ընկան արդյունավետ խաղով

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը