Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի - VNews
Բաժիններ

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջնագիծը հատեց Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունը: Ինչպես և սպասվում էր, մրցաշարում գերազանց հանդես եկած երկրի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը պահպանեց իր տիտղոսը՝  4-րդ անգամ արժանանալով ուժեղագույնի կոչմանը: Նախկինում նա Հայաստանի չեմպիոնուհի էր հռչակվել 2016, 2017 և 2019թթ.:

9-րդ տուրում նա հերթական՝ 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  40-րդ քայլին առավելության հասնելով մրցաշարի հետնապահ Թերեզա Ամբարջյանի նկատմամբ: Մարիան 8 միավորով արժանիորեն ուժեղագույնը դարձավ: Միակ պարտությունը նա կրել էր մեկնարկային տուրում Սուսաննա Գաբոյանի հետ մրցախաղում: Վերջինս հաշտություն կնքելով Մարիա Կուրսովայի հետ, 7 միավորով դարձավ արծաթե մրցանակակիր:

Բրոնզե մեդալը բաժին հասավ Մարիա Կուրսովային, որը վաստակել էր 5,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք ցույց տված Աննա Խաչատրյանին, որը հաղթեց Նարե Առաքելյանին:

Վերոնիկա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը հաշտություն կնքեցին, իսկ Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Աստղիկ Հակոբյանին:

5-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Նարե Առաքելյան՝  5 միավոր, Մարիամ Ավետիսյան, Սիրանուշ Ղուկասյան՝ 4-ական, Աստղիկ Հակոբյան՝ 3, Վերոնիկա Խաչատրյան՝ 2, Թերեզա Ամբարջյան՝ 1:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դարձավ առաջատար

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճի կբռնվեն 10-ական շախմատիստներ

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը բրոնզե մեդալները զիջեց ադրբեջանցիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց լատվիացիներին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն էլ առաջին պարտությունը կրեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն եռյակում է

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը