Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը - VNews
Բաժիններ

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Screenshot 2 6 - Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:58

-

-

Շախմատի Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունը մոտենում է վերջնագծին: Այսօր կայացան առաջնության նախավերջին՝  8-րդ տուրի մրցախաղերը: Չեմպիոնության համար մղվող պայքարում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներ Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը հերթական հաղթանակները տոնեցին: Այնպես որ Հայաստանի չեմպիոնուհին հայտնի կդառնա վաղը կայանալիք ավարտական տուրում:

Հանրապետության քառակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը հաղթելով Մարիամ Ավետիսյանին, 6 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից կես միավորով հետ է մնում Սուսաննա Գաբոյանը, որը պարտության մատնեց Նարե Առաքելյանին:

Ավարտական տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով խաղալու է Սիրանուշ Ղուկասյանի հետ, իսկ Գաբոյանի մրցակցուհին կլինի սև խաղաքարերով խաղացող Վերոնիկա Խաչատրյանը: Կհաջողվի՞ Մարիային չեմպիոնական 5-րդ տիտղոսը նվաճել, թե Գաբոյանը 5-ամյա ընդմիջումից հետո 2-րդ անգամ կարժանանա ուժեղագույնի տիտղոսին:

5 միավորով առաջատար եռյակը եզրափակում է Մարիամ Մկրտչյանը, որն առավելության հասավ Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ: Վերջինս Աստղիկ Հակոբյանի հետ ունի 4,5 միավոր: Աստղիկը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Աննա Խաչատրյանին:

Միակ ոչ-ոքին գրանցվեց Սիրանուշ Ղուկասյանի և Արփինե Գրիգորյանի մրցավեճում:

Առաջատարները բաժանվեցին խաղաղությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Առաջատարների խմբում նեղվածք է

Նոր առաջատարը Սուսաննա Գաբոյանն է

Կանանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հայաստանի չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է