Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը - VNews
Բաժիններ

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4 րդ տիտղոսի նվաճմանը - Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:46

-

-

Շախմատի Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունում իր տպավորիչ հաղթարշավն է շարունակում երկրի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը, որը ևս մեկ վստահ քայլ կատարեց չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճման ճանապարհին: 8-րդ տուրում նա հերթական՝ 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 48-րդ քայլին առավելության հասնելով Աննա Խաչատրյանի նկատմամբ:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Մարիա Գևորգյանը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով է հետ մնում Սուսաննա Գաբոյանը, որը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին:

Վաղը կայանալիք ավարտական՝ 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցելու է մրցաշարի հետնապահ Թերեզա Ամբարջյանի հետ, որն ընդամենը մեկ միավոր ունի: Իսկ Գաբոյանի մրցակցուհին լինելու է Մարիա Կուրսովան, որը Թերեզա Ամբարջյանին հաղթելուց հետո 5 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

5 միավոր է վաստակել նաև Նարե Առաքելյանը, որը հաղթեց Աստղիկ Հակոբյանին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Մարիամ Ավետիսյանի և Սիրանուշ Ղուկասյանի մրցավեճում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարիա Գևորգյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Առաջատարների խմբում նեղվածք է

Նոր առաջատարը Սուսաննա Գաբոյանն է

Կանանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հայաստանի չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է