-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարձակվող Մարիո Մանջուկիչը շուտով պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է իտալացի հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ նրա տեղեկությունների՝ խորվաթ ֆուտբոլիստի համաձայնագիրն ուժի մեջ կլինի առաջիկա կես տարում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոնն առաջարկներ ունի ռուսական մի քանի ակումբներից: Մանջուկիչին ցանկացել է իր կազմում տեսնել նաև «Սելտան»:
«Միլանի» ղեկավարությունը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:
«Յուվենտուսի» և «Բավարիայի» նախկին հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակ ունի այն բանից հետո, ինչ 2020 թվականի հուլիսի 5-ին խզել է պայմանագիրը քաթարական «Ալ Դուհայլ» ակումբի հետ, որի կազմում անցկացրած 10 խաղում խփել է 1 գոլ:
Մանջուկիչը «Բավարիայում» հանդես գալիս դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն ու գավաթակիր, 1-ական անգամ՝ երկրի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն: Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը: «Յուվենտուսի» ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, 1 անգամ էլ՝ երկրի սուպերգավաթակիր:
«Միլանն» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 40 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով նույնքան հանդիպում անցկացրած մոտակա հետապնդող «Ինտերին»:
«Միլանը» մտադիր է ավելի քան 30 միլիոն եվրո վճարել «Չելսիի» ֆուտբոլիստի համար
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո