Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հաջողությամբ վիրահատվել է: Ֆուտբոլիստը վիրահատությունից հետո դիմել է երկրպագուներին և ևս մեկ անգամ հաստատել, որ ամեն ինչ ընթացել է պլանավորվածի պես:
Մարկոսը տեղեկացրել է, որ բժիշկի պնդմամբ իր ծունկը լավ վիճակում է գտնվում և հիմա նա սկսում է հետվիրահատական վերականգման պրոցեսը: Պիզելին ամեն օր մարզում է անցկացնելու ու փորձելու է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Ղազախստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն վնասվածք էր ստացել ազգային ընտրանու կազմում՝ Մակեդոնիայի դեմ հոկտեմբերին կայացած մրցավեճում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո