Մարկուս Թյուրամը գոլից հետո ծնկի է եկել՝ հարգանքի տուրք մատուցելով ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մարկուս Թյուրամը գոլից հետո ծնկի է եկել՝ հարգանքի տուրք մատուցելով ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 29 տուր

31 Մայիս 2020 - 17:30

4

Բորուսիա Մյոնխենգլադբախ

1

1. ՖԱ Ունիոն Բեռլին

1 - 0 Ֆլորիան Նոյհաուս - 17`

2 - 0 Մարկուս Թյուրամ - 41`

2 - 1 Սեբաստիան Անդերսոն - 50`

3 - 1 Մարկուս Թյուրամ - 59`

4 - 1 Ալասսան Փլեա - 81`

Հանդիպման 41-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, որը Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է, գոլի հեղինակ է դարձել։

22-ամյա ֆուտբոլիստը խփած գոլից հետո ծնկի է եկել՝ հարգելով Ջորջ Ֆլոյդի հիշատակը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդն ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորում էին սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար։

Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։

Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից։ Ջորջի պարանոցին ոտքը դրած սպան մեղադրվում է սպանության համար։

Այս սպանությունից հետո ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Մինեապոլիսում չեն դադարում ցույցերն ու բողոքի ակցիաները։

Թյուրամի գոլը՝

Մբապեն անդրադարձել է Մինեապոլիսում տեղի ունեցած վայրագությանը (տեսանյութ)

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր․ Սանեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Թվեք Բունդեսլիգայի բոլոր չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Որ թիմերն են լքում Բունդեսլիգան, և որ թիմերն են մրցաշարի ուղեգիր նվաճում

Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Աղբյուր․ Աշրաֆ Հաքիմին կարիերան կշարունակի Իտալիայում, տրանսֆերը կայացած է

Բունդեսլիգայի եզրափակիչ տուրի արդյունքները, տեսությունները, մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Թոմաս Մյուլերը գերազանցեց Քևին դե Բրույնեի ցուցանիշը՝ դառնալով Բունդեսլիգայի ռեկորդակիր

50-րդ րոպեի դրությամբ Ադամյանի «Հոֆենհայմը» 4-0 հաշվով հաղթում է Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Ինչ ինտրիգներ են մնացել Բունդեսլիգայում՝ վերջին տուրին ընդառաջ

«Բարսելոնայի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Հայտնի է Բունդեսլիգա 2019/20-ի լավագույն ֆուտբոլիստը

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Բունդեսլիգա․ 33-րդ տուր․ Բոլոր խաղերի արդյունքներն ու գոլերը (տեսանյութ)

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները