Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի ֆանտաստիկ հմտությունները գնդակով (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի ֆանտաստիկ հմտությունները գնդակով (տեսանյութ)

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է աշխատում գնդակով։

«Մարմնամարզիկը վերցրել է գնդակը, կստացվի՞, թե՞ ոչ՝ մեկնաբանում ենք»,- այսպես է բնութագրել տեսանյութը Դալալոյանը։

«Հինգ տարի անց սպասում ենք Արթուրին «Բարսելոնայում»,- գրել է հետևորդներից մեկը՝ հաշվի չառնելով այն, որ Արթուրը «Ռեալի» երկրպագու է։

«Մեսին անկյունում ծխում է»,- մեկնաբանել է մեկ այլ հետևորդ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: