Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 8-րդ տեղը գրավեց բազմամարտում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 8-րդ տեղը գրավեց բազմամարտում (տեսանյութ)

Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին տեղի ունեցավ բազմամարտի եզրափակիչ փուլը: Որակավորման փուլի արդյունքներով Հայաստանը եզրափակիչում ուներ մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանը ընդհանուր հավաքեց 83,097 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը: Մեր մարզիկը 3-րդն էր օղակների վրա և հենացատկի վարժություններում, սակայն մյուս վարժություններում բավականին ցածր արդյունք ցույց տվեց և չկարողացավ պայքարել մեդալների համար: Այնուամենայնիվ, այս մրցաշարում ցուցադրած արդյունքներով Դավթյանը արդեն իսկ նվաճել էր Եվրոպական խաղերի ուղեգիր:

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը նվաճել է արծաթե մեդալ՝ առաջին տեղը զիջելով իր թիմակից Նիկիտա Նագորնիին:

Վաղը օղակներ վարժության եզրափակչին կմասնակցեն Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

Տեսանյութում Արթուր Դավթյանի ելույթն է հենացատկ վարժությունում:

Հայ մարզիկների ելույթների արդյունքներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը