fbpx
Բաժիններ

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում է, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը՝ օղակներ վարժության

Լեհաստանի Շեցին քաղաքում այսօր մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցաշարին ներկայացնում էին 6 մարզիկներ:

Արթուր Դավթյանը որակավորման փուլի արդյունքներով բազմամարտում գրավել է 8-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ: Նա նաև նվաճել է Մինսկում ամռանը կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգիր: Բազմամարտում մեր մյուս ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը գրավել է 76-րդ տեղը և դուրս մնացել պայքարից:

Օղակներ վարժությունում եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Մեր մյուս ներկայացուցիչները՝ Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են մնացել հետագա պայքարից:

Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 12-ին, առանձին վարժությունների եզրափակիչները՝ ապրիլի 13-14-ին:

Հայ մարզիկների ելույթների արդյունքներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Իսրայելի բաց առաջնության հաղթող

Շանթ Սարգսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Օրվա 4-րդ ոսկին․Արթուր Դավթյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Եվրոպական խաղեր․ Արթուր Դավթյանը 5-րդն է բազմամարտում

Մեդալների հույսով. Եվրոպական խաղերում այսօր մրցում են մեր հունահռոմեականներն ու մարմնամարզիկները

Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս եկավ բազմամարտի եզրափակիչ

Եվրոպական խաղերում Հայաստանն այսօր կունենա 6 ներկայացուցիչ

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հաղթեց Օնիշչուկին և գլխավորեց աղյուսակը