«Մարսելի» պաշտոնական հայտարարությունը ՊՍԺ-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ - VNews
Բաժիններ

«Մարսելի» պաշտոնական հայտարարությունը ՊՍԺ-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ծանր որակազրկում է սպառնում «Մարսելի» ֆուտբոլիստի գլխին հարվածելու համար։

Բրազիլացին դեպքի վերաբերյալ ասել էր, որ «միակ բանը, որի համար զղջում եմ, այդ տխմարի դեմքին չհարվածելն է»։ Տեղեկությունների համաձայն՝ «Մարսելի» պաշտպանն ամբողջ խաղի ընթացքում ռասիստական բնույթի արտահայտություններ է արել Նեյմարի հասցեին, և բրազիլացին հենց դրա համար է հարվածել նրան։ «Մարսելի» պաշտպանն էլ այսպես է արձագանքել․ «Ռասիզմի համար տեղ չկա: Մաքուր պայքար ու ամենօրյա շփում թիմակիցներիս ու ընկերներիս հետ: Երբեմն դու պետք է սովորես պարտվել ու ընդունել դա խաղադաշտում: Հիանալի: 3 միավոր այսօր: Շնորհակալություն ընտանիք»։

ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Նեյմարին։

Դեպքին անդրադարձել է նաև «Մարսելը»՝ իր պաշտոնական կայքում հրապարակելով հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև։

«Մարսելի «Օլիմպիկը» հպարտ է ՊՍԺ-ի նկատմամբ երեկ տոնած մրցակցային հաղթանակով։ Արդար ճանապարհով ձեռք բերված այս հաղթանակը մեզ տրվեց ֆուտբոլիստների անվերապահ նվիրվածության, ճիշտ մարտավարության և խաղային ծրագրի շնորհիվ։

Ալվարո Գոնսալեսը ռասիստ չէ, և դա ապացուցել է ակումբում ընդգրկվելուց ի վեր՝ իր ամենօրյա պահվածքով, և նրա թիմակիցները սա ևս հաստատել են։ Ակումբը մնում է կարգապահական կոմիտեի կողքին՝ պարզելու խաղի ընթացքում և դրան հաջորդած 24 ժամվա ընթացքում տեղի ունեցածը։

Այս հակասությունը լուրջ է և արդեն հանգեցրել է լուրջ հետևանքների։ Ակումբը դատապարտում է Ալվարո Գոնսալեսի և նրա հարազատների հեռախոսահամարների, կոնտակտային տվյալների հրապարակումը բրազիլական լրատվամիջոցների կողմից։ Դա տեղիք է տվել անընդհատ սպառնալիքների, ընդհուպ՝ մահվան սպառնալիքների։

Մարսելի «Օլիմպիկը» ֆրանսիական սպորտում ռասիզմի դեմ պայքարի առհավատչյան է, և դա ապացուցում են Մարսել քաղաքի պատմությունը, բազմազանությունը և մշտապես ամուր կանգնած լինելը ռասիզմի դեմ անխնա պայքարի կողքին։ Այս ամենը մեր ֆուտբոլիստները ցույց են տալիս խաղադաշտում և դրա սահմաններից դուրս՝ իրենց ամենօրյա նվիրվածությամբ»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին

Ռեշֆորդի՝ վերջնամասում խփած գոլը «Յունայթեդին» հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

ՊՍԺ-ն մի շարք կորուստներով է մոտենում «Յունայթեդի» հետ խաղին

«Մոնակոն» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Մոնպելյեին» (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց, Մբապեն՝ դուբլի, Սարաբիան՝ գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին

ՊՍԺ-ն մի շարք կորուստներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Նեյմարը Բրազիլիայի հավաքականում գերազանցել է Ռոնալդոյին

Որ ակումբներն են ամենաշատը ծախսել՝ իրենց այսօրվա կազմն ունենալու համար

ՊՍԺ-ն կարող է պաշտոնից ազատել գլխավոր մարզչին. նոր թեկնածուի անուն է շրջանառվում

Առանց Պոգբայի․ «Ռեալի» 3 գլխավոր տրանսֆերային նպատակները