Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից - VNews
Բաժիններ

Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Screenshot 1 7 - Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Սոչիում ընթացող  շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում պայքարը շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը նախորդ օրը հաղթելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, երկրորդ պարտիայում երկարատև պայքարից հետո պարտվեց:

Այսպիսով, դիմակայության ելքը կվճռվի վաղը կայանալիք արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում:

Ցավոք, Էլինա Դանիելյանն էլ անհաջողության մատնվեց՝ սևերով 56-րդ քայլին պարտվելով ղազախստանցի Դինարա Սադվակասովային: Եվ քանի որ մրցակցուհիների առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի, ուստի Էլինան դուրս մնաց հետագա պայքարից:

Բացի Հայկ Մարտիրոսյանից, աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում հանդես եկան ևս երկու հայ շախմատիստներ: Ռուսաստանցի Դավիթ Պառավյանը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ երկու պարտիաներն էլ ավարտելով ոչ-ոքի, 1/16 եզրափակչի ուղեգիրը կվիճարկի վաղը կայանալիք լրացուցիչ մրցախաղում:

Իսկ ահա ամերիկահայ Սամուել Սևյանը Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ մրցավեճում պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին պարտիայում մրցակիցները հաշտություն էին կնքել, իսկ երկրորդում Սևյանը պարտվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Էլինա Դանիելյանն առաջատարներից մեկն է