Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց - VNews
Բաժիններ

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Screenshot 2 2 - Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Սոչիում ընթացող  շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/32 եզրափակչի առաջին մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարում պայքարը շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը գերազանց խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած առաջին պարտիայում: Հայ շախմատիստը սպիտակներով 29-րդ քայլին հաղթանակ տոնեց:

Վաղը կկայանա մրցակիցների երկրորդ պարտիան: Հաջողության դեպքում Մարտիրոսյանը 1/16 եզրափակչում կմրցի Անտե Բրկիչ-Սալեհ Սալեմ զույգի հաղթողի հետ: Նրանց միջև կայացած առաջին պարտիան ավարտվել է խորվաթ Բրկիչի հաղթանակով:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ղազախստանցի Դինարա Սադվակասովայի հետ մրցախաղն ավարտեց ոչ-ոքի: Վաղը կայանալիք մրցակիցների 2-րդ պարտիայում Դանիելյանը խաղալու է սևերով: Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Էլինան կմրցի Ալինա Կաշլինսկայա-Ալիսա Գալյամովա զույգի հաղթողի հետ: Առաջին պարտիայում հաջողությունն ուղեկցել է Կաշլինսկայային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը