Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու - VNews
Բաժիններ

Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

CrRr gzWIAAjb U - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Եվրոպական թոփ-5 լիգաներում վաղուց այսքան մարզչական փոփոխություններ չէին եղել։ Մարզիչների տեղափոխություններն այս օրերին ավելի հաճախ են քննարկվում, քան ֆուտբոլիստների տրանսֆերները։ Ինսայդերների ուշադրության կենտրոնում են եվրոպական թոփ ակումբների գլխավոր մարզիչների տեղափոխությունները։ Մարզչական գործի առանձնահատկությունն այն է, որ ակումբները փորձում են մինչև տրանսֆերային պատուհանի բացվելը նշանակած լինեն նրանց, որպեսզի մասնագետները ակումբի հետ քննարկեն ու որոշեն տրանսֆերային անելիքները։ VNews-ը ներկայացնում է եվրոպական թոփ-5 լիգաներում մարզչական փոփոխությունները, ու վերլուծում, թե որն է այսչափ տեղափոխությունների պատճառը։

Անգլիա

Անգլիայում թոփ ակումբներում փոփոխություններ գրեթե չկան։ Միակ թիմը, որի մարզիչը հաստատ փոխվելու է «Տոտենհեմն» է։ «Խթանները» մրցաշրջանի վերջին հատվածում հեռացրին Ժոզե Մոուրինյոյին ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Ռայան Մեյսոնին։ Հյուսիսլոնդոնյան ակումբի ղեկին երիտասարդ Մեյսոնը որևէ արտասովոր բան չարեց։ Մրցաշրջանի ավարտից հետո ակնհայտ է, որ «Տոտենհեմը» նոր մարզիչ կունենա։ Գլխավոր թեկնածուն Ա սերիայի չեմպիոն «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն է։ Իտալացին ուղիղ բանակցությունների մեջ է անգլիական ակումբի հետ։ Շոշափվում է նաև «խթանների» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի անունը։ Սակայն նա ՊՍԺ-ից դժվար թե հեռանա։

Nunu Espirito Santo 960x640 - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Այս պահին առանց մարզիչ է մնացել «Վուլվերհեմփթոնը» (Նունու Էշպիրիտու Սանտուն հեռացել է), «Էվերթոնը» (Կառլո Անչելոտին գլխավորել է «Ռեալը»), «Վեսթ Բրոմվիչը» (Սեմ Էլարդայսը հեռացել է) ու «Քրիսթալ Փելասը» (Ռոյ Հոջսոնը հեռացել է)։ «Վուլվզի» նախկին մարզիչը «Էվերթոնը» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Խոսվում է նաև Դևիդ Մոյեսի նշանակման հավանականության մասին, որը գլխավորում է «Վեսթ Հեմն» ու դեռ չի երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։ «Քրիսթալ Փելասի» գլխավոր թեկնածուներից մեկը «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն է։ Անգլիացին կարող է գլխավորել նաև «Վեսթ Բրոմվիչը»։

Իսպանիա

https cdn.cnn .com cnnnext dam assets 210601132706 carlo ancelotti 0519 restricted 960x540 - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Իսպանիայում գլխավոր մարզչական փոփոխությունը եղավ «Ռեալում»։ Զինեդին Զիդանը բարդագույն մրցաշրջանից հետո հայտարարեց հեռանալու մասին։ Մի քանի օր անց «Արքայական ակումբը» հայտարարեց Կառլո Անչելոտիի նշանակման մասին։ Իտալացի մասնագետը 6 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Մադրիդ։ Նրա գալով՝ թափուր աշխատատեղ բացվեց «Էվերթոնում»։ Մարզչական հնչեղ փոփոխություններից էր նաև Խոսե Բորդալասի նշանակումը «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս նշանակման շնորհիվ թափուր է մնում Բորդալասի նախկին ակումբի ղեկը։ «Խետաֆեն» կարող է մտածել օրինակ Խոսե Լուիս Մենդիլիբարի նշանակման մասին, որը հեռացել է «Էյբարից»։ Թեպետ, դժվար թե, մադրիդյան թիմում վստահեն Լա լիգայից վերջին տեղով հեռացած ակումբի նախկին մարզչին։

Մեր ընտրանին․

Իտալիա

Antonio Conte 1 scaled e1606583753746 - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Ա սերիայում իսկական խառնաշփոթ է։ Այստեղ մարզչական փոփոխություններ կան գրեթե բոլոր գրանդ ակումբներում։ Գործող չեմպիոն «Ինտերից» հեռացավ Անտոնիո Կոնտեն։ Նրա փոխարեն նշանակվեց Սիմոնե Ինձագին։ Վերջինը հեռացել է «Լացիոյից», որտեղ գլխավոր մարզիչ նշանակվելու հիմնական թեկնածուն Մաուրիցիո Սարին է։ Վերջինս ավարտված մրցաշրջանում գործազուրկ էր։ Փոփոխություններ եղան «Յուվենտուսում» ու «Ռոմայում»։ Անդրեա Պիռլոն հեռացվեց, նրա փոխարեն նշանակվեց Մասիմիլիանո Ալեգրին։ «Ռոմայից» հեռացավ Պաուլու Ֆոնսեկան, Ա սերիա վերադարձավ Ժոզե Մոուրինյոն։ Ջենարո Գատուզոն փոխեց ակումբը։ Նա «Նապոլիից» տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում էլ նշանակվեց Լուչանո Սպալետին, որն ազատ էր ավարտված մրցաշրջանում։ «Սամպդորիայից» հեռացել է Կլաուդիո Ռանիերիին։ Նրա փոխարեն դեռևս նշանակում չկա։ «Սասուոլոյից» հեռացել է Ռոբերտո Դե Զերբին։ Նա գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը»։ «Սասուոլոյում» ևս առայժմ նոր մարզիչ չեն նշանակել։

Գերմանիա

Մարզչական փոփոխությունները բազմաթիվ են նաև Բունդեսլիգայում։ Այստեղ փոխվել են «Բավարիայի», «ՌԲ Լայպցիգի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», Դորտմունդի «Բորուսիայի», «Վոլֆսբուրգի», «Այնտրախտի» և «Բայերի» գլխավոր մարզիչները։ Հիմա հերթով։ Գերմանիայի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Նա ԵՎՐՈ-ից հետո կսկսի աշխատանքը Գերմանիայի հավաքականում, որտեղից հեռանում է Յոահիմ Լյովը։ «Բավարիա» եկավ Յուլիան Նագելսմանը, որի փոխարեն «Լայպցիգի» գլխավոր մարզիչ նշանակվեց «Զալցբուրգի» նախկին մարզիչ Ջեսի Մարչը։

julian nagelsmann abloese 960x540 - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Դորտմունդի «Բորուսիան» մրցաշրջանի սկզբում հեռացրել էր Լյուսիեն Ֆավրին։ Էդին Տերզիչը ժամանակավորապես գլխավորեց թիմը։ Մրցաշրջանի ընթացքում հայտնի դարձավ, որ գալիք մրցաշրջանից ակումբը գլխավորելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն։ Նրա փոխարեն նշանակվել է «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Ադի Հյուտերը։ Թեպետ շատ էին խոսակցությունները, որ «Այնտրախտը» կարող է գլխավորել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը, այնուամենայնիվ դա տեղի չունեցավ։ Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի ղեկը ստանձնեց Օլիվեր Գլասները, որը մինչև այդ գլխավորում էր «Վոլֆսբուրգը»։ «Գայլերն» արդեն նոր մարզիչ ունեն։ Այդ պաշտոնում նշանակվել է Մարկ վան Բոմելը։ Մարզչական փոփոխություն կա նաև Լևերկուզենի «Բայերում»։ Հեռացել է Պիտեր Բոշը։ Նրա փոխարեն նշանակվել է շվեյցարական «Յանգ Բոյզի» նախկին մարզիչ Ջերարդո Սեոնանեն։

Ֆրանսիա

Լիգա 1-ում մարզչական փոփոխությունները շատ չեն։ Անակնկալ կերպով նորընծա չեմպիոն «Լիլի» ղեկից հեռացավ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտեն։ Նա հեռանում է ակումբից ֆինանսական խնդիրների պատճառով։ Որքան էլ զարմանալի է, բայց նույնիսկ Ֆրանսիայի չեմպիոն հռչակվելը ու գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալը նրան չի պահել թիմում։ Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Լիլի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել «Սամպդորիայի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին։ Նրան հետաքրքրել է ֆրանսիական ակումբի նախագիծը։ Հավանական թեկնածուների թվում են նաև Լորան Բլանը, Պատրիկ Վիեյրան, Լյուսիեն Ֆավրն ու Ֆաթիհ Թերիմը։

thumbs b c 825b00b128191d6b8f580e27b979960e - Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

Մարզչական փոփոխություն է եղել «Լիոնում»։ Գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է, ու նա որոշել է չերկարաձգել այն։ «Լիոնն» արդեն նշանակել է մարզչին։ Գարսիային փոխարինում է Լևերկուզենի «Բայերի» նախկին մարզիչ Պիտեր Բոշը։ Որոշակի անորոշություն կա նաև ՊՍԺ-ի մարզչի հարցում։ Մաուրիսիո Պոչետինոն հունվարին է նշանակվել փարիզյան ակումբում։ Սակայն Լիգա 1-ում անհաջող մրցաշրջանը որոշակի հարցեր է առաջացնում։ Նրա անունը կապում էին «Ռեալի» հետ։ Ճիշտ է, Մադրիդում շատ են ցանկացել, որ հենց Պոչետինոն լինի Զիդանի հետնորդը։ «Ռեալում» շատ հեռատես են եղել։ Ավելի լավ է ՊՍԺ-ի հետ պահել աշխատանքային ջերմ հարաբերություններն ու հետո աշխատել Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, քան թե ոչնչացնել հարաբերություններն այդ ակումբի հետ՝ հանուն Պոչետինոյի նշանակման։ Խոսվում է նաև «Տոտենհեմ» հավանական վերադարձի մասին, բայց դա ևս իրատեսական չէ այս պահին։

Պատճառը

Մարզչական փոփոխություններն այս տարի իսկապես շատ են։ Գլխավոր պատճառը թոփ ակումբներից մի քանիսում տեղի ունեցած փոփոխություններն են։ Գլխավոր մարզիչները փոխվեցին «Ռեալում», «Բավարիայում», «Ինտերում», «Տոտենհեմում», «Յուվենտուսում»։ Սա դոմինոյի էֆեկտով առաջացնում է նոր փոփոխություններ ուրիշ ակումբներում։ Օրինակ, «Ռեալը» կանչեց Անչելոտիին՝ առանց մարզիչ թողնելով «Էվերթոնին»։ Կոնտեի անակնկալ որոշումից հետո «Ինտերը» թեքվեց դեպի Ինձագին, ու հիմա էլ «Լացիոն» է նոր մարզիչ նշանակելու խնդիր լուծում։ Եթե թոփ ակումբներից այսպիսի քայլի գնային մեկը կամ երկուսը, ապա տրանսֆերային շուկայի մարզչական մասն այսպես չէր «պայթի»։ Հիմա դիրքերի վերաբաշխումներից խուսափել պարզապես հնարավոր չէ։ Այստեղից էլ այլ հարց է առաջանում․ ինչու՞ հանկարծ մի շարք թոփ ակումբների մարզիչներ որոշեցին հեռանալ իրենց պաշտոնից։ Շատերի պարագայում խնդիրը բարդագույն մրցաշրջանն էր, կամ էլ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները։

Այսքան փոփոխություններից հետո ակնհայտ է դառնում մեկ բան․ նոր մրցաշրջանը չափազանց հետաքրքիր է լինելու։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից

Անչելոտի․ «Մեր բախտը բերել է, որ Կուրտուայի պես դարպասապահի ունենք»

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

Պոչետինո. «Հույս ունենանք՝ Մեսին կկարողանա մասնակցել «Սիթիի» դեմ խաղին

Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Կառլո Անչելոտին ասել է՝ երբ խաղալու հնարավորություն կստանա Լուկա Յովիչը

Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Ով կմարի «Բարսելոնայի» հրդեհը. 5 մարզիչ, որ կարող են փոխարինել Կումանին

Պոչետինո. «Նրանք արդեն շատ լավ համագործակցում են միմյանց հետ»

Հայտնի է, թե ով կարող է գլխավորել ՊՍԺ-ն, եթե Պոչետինոն հեռացվի

Մեսիի փոխարինման իրական պատճառը

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

Պոչետինոն խոսել է Մեսիի փոխարինման մասին (տեսանյութ)