Մարզչական պաշտոնանկությունը «Բարսելոնայում». ակումբի լեգենդը վերադառնում է - VNews
Բաժիններ

Մարզչական պաշտոնանկությունը «Բարսելոնայում». ակումբի լեգենդը վերադառնում է

pimienta - Մարզչական պաշտոնանկությունը «Բարսելոնայում». ակումբի լեգենդը վերադառնում է

«Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմենտային: ESPN-ն հայտնում է, որ ժամեր առաջ կատալոնական ակումբն այդ մասին տեղեկացրել է 46-ամյա մասնագետին: Նրան վճարվելու է 1 մլն եվրոյի փոխհատուցում:

Միաժամանակ Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսա Բ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է «բլաուգրանայի» լեգենդար նախկին ձախ պաշտպան Սերխի Բարխուանին: Վերջինի հետ արդեն հստակեցնում են պայմանագրի վերջին կետերը:

Պիմենտան «Բարսելոնայում» էր աշխատում 2001 թվականից: 2018-ից նա գլխավորում է «Բարսա Բ»-ն, որն ավարտված մրցաշրջանում շատ մոտ էր Սեգունդայի ուղեգիր նվաճելուն, սակայն 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Մուրսիային»:

Սերխին նախկինում գլխավորել է «Բարսելոնայի» պատանեկան թիմը: Նա նաև մարզել է «Ռեկերատիվոն», «Ալմերիան», «Մալյորկան» և չինական «Հանչժոու Գրինթաունը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

Պիկե. «Հուսով եմ՝ նա կտեղափոխվի «Բարսելոնա»

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Պիկե․ «Եթե Կումանն ինձ վաղն ասի՝ պետք է լքեմ «Բարսան», միանգամից կավարտեմ կարիերաս»

Ալբա. «Սուարեսը շատ բան տվեց «Բարսելոնային», իսկ մենք նրան տվեցինք մեր ուղղակի մրցակցին»

Մեսին «Բարսելոնայից» դեռ չի ստացել պայմանագրի երկարաձգման առաջարկ

«Բարսելոնան» անգլիական գրանդի հետ ընկերական խաղ կանցկացնի

Գյունդողանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը․ նա սպասում է գրանդ ակումբի առաջարկին

ՈՒԵՖԱ-ն կասեցրել է «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դեմ վարույթը

Դեմբելեն կարող է հեռանալ «Բարսելոնայից»․ երկու ակումբ հետաքրքրված է նրանով

Ստեռլինգի տրանսֆերը գնելու անակնկալ թեկնածու է հայտնվել

«Բարսելոնան» սահմանել է Դեմբելեի արժեքը

Բարդ բանակցություններ. «Բարսելոնան» հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» կարևոր ֆուտբոլիստի գործակալին

Գվարդիոլա. «Նա հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնան» գլխավորելու իդեալական տարբերակն է»

ՊՍԺ-ն «Բարսելոնայից» կարող է «փախցնել» նաև Դեպային

Որքան հնարավոր է՝ շուտ. «Բարսելոնան» վերջնական առաջարկ է արել Դեպային