fbpx
Բաժիններ

«Մարզչական շտապօգնություն». Թոփ 5 մասնագետ, որոնք մրցաշրջանի կեսից են անցել աշխատանքի

Վերջին օրերի ամենաքննարկվող իրադարձությունը «Բարսելոնայի» մարզչական փոփոխությունն էր: Էռնեստո Վալվերդեի աշխատանքից դժգոհ ղեկավարությունն ի վերջո, որոշեց պաշտոնանկ անել նրան: Բարտոմեուի ընտրությունը կանգ առավ Կիկե Սետյենի վրա: 61-ամյա մասնագետը ոչ մի նշանակալի արդյունքների չի հասել: Նրա լավագույն ցուցանիշը 2017/2018 մրցաշրջանում «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնությունում 6-րդ հորիզոնականն էր, որը թույլ տվեց անդալուսական ակումբին հաջորդ մրցաշրջանում մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլին:

Վերջին 6 ամսվա ընթացքում Սետյենը ոչնչով չէր զբաղվում, վայելում էր ազատ ժամանակը: Թե որքանով է դա հաջող ընտրություն՝ ժամանակը ցույց կտա: Քանի դեռ նա չի անցել աշխատանքի՝ ներկայացրել էինք մի քանի փաստ նրա մասին:

Ո՞վ է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը. 10 փաստ նրա մասին

Քանի դեռ մտորելու և կանխատեսումներ անելու ժամանակ կա, մենք որոշեցինք հիշել դեպքեր, երբ թոփ մարզիչները մրցաշրջանի կեսից են անցել աշխատանքի: Ընդ որում՝ ոչ միայն պարզապես անցել են աշխատանքի, այլև հասել են ինչ-որ նվաճման (ուշադրություն՝ չշփոթել ՏԻՏՂՈՍԻ հետ): Ահա նրանց մի քանիսը:

Կառլես Ռեկսաչ

Հենց սկզբից էլ անդրադառնանք «Բարսելոնային», որտեղ վերջին անգամ Կատալոնիայի մայրաքաղաքում մարզչական նման կարգի փոփոխություն տեղի էր ունեցել 17 տարի առաջ: 2000 թվականի մայիսին «Բարսելոնայի» ղեկին կանգնեց ոչ այնքան հայտնի մասնագետ Լորենցո Սերա Ֆերերը: Նրա օրոք «Բարսան» ոչ միայն տիտղոսի համար մղվող պայքարին չէր մասնակցում, այլև հեռու էր գրագետ ու գեղեցիկ հանդիպում ցուցադրելուն:

«Բարսայի» այն ժամանակվա նախագահ Ժուան Գասպարի համբերության բաժակը լցվեց ֆուտբոլային չափանիշներով ամենաանհարմար պահին՝ մրցաշրջանի ավարտից 2 ամիս առաջ: Սովորաբար մարզչական փոփոխություն կատարվում է կամ մրցաշրջանի մեկնարկից շատ չանցած, կամ ձմռանը: Սերա Ֆերերի աշխատանքից ահավոր զայրացած Գասպարը խնդրեց աշխատանքի անցնել «Բարսելոնայի» նախկին մարզիչ, Յոհան Կրույֆի մարզչական շտաբի անդամ Կառլես Ռեկսաչին:

Իսպանացի մասնագետը կարողացավ մի կերպ խելքի բերել թիմը, որը քիչ էր մնում զրկվեր 2001/2002 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունքից: Իսպանիայի այդ տարվա առաջնության ամենամեծ դրամատիզմը տեղի ունեցավ վերջին տուրում, որտեղ «Բարսելոնան» ու «Վալենսիան» պայքարում էին 4-րդ տեղի համար («Բարսան» այդ տարի այնքան վատն էր, որ 3-րդ տեղ էր առաջ թողել «Մալյորկային»): Վերջին տուրի խաղում «Բարսելոնային» հաղթանակ էր պետք, որպեսզի միավորների թվով հավասարվեր ու շրջանցեր «Վալենսիային»: Հաղթական գոլը 90-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով խփեց Ռիվալդոն`միևնույն ժամանակ ձևակերպելով հեթ-տրիկ:

Այդ մրցաշրջանի ավարտից հետո Ռեկսաչը շարունակեց աշխատել կատալոնական ակումբում նաև հաջորդ տարի, սակայն պարտվելով «Ռեալին» ՉԼ կիսաեզարափակիչում, մրցաշրջանի ավարտից հետո իր տեղը զիջեց Լուի վան Գալին:

Կատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա: Կատարե՛ք խաղադրույք Իսպանիայի Լա Լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին Նեապոլում (տեսանյութ)

«Բավարիան» համոզիչ հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիան» 3-րդ անպատասխան գնդակն ուղարկեց «Չելսիի» դարպասը (տեսանյութ)

Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Գնաբրին 3 րոպեում դուբլ ձևակերպեց «Չելսիի» դեմ խաղում (տեսանյութ)

Մերտենսը բացեց հաշիվը «Նապոլի» – «Բարսելոնա» խաղում (տեսանյութ)

Մեսին հավասարվել է Գիգզին ՉԼ-ում անցկացրած հանդիպումների քանակով

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

Կրոս․ «Գվարդիոլան բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը»

«Չելսի» – «Բավարիա»․ Մեկնարկային կազմեր

«Նապոլի» – «Բարսելոնա»․ Մեկնարկային կազմեր

Մարադոնա․ «Մեսին լավագույնն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում»

«Հուսով եմ՝ «Ռեալը» երբեք չի հայտնվի նման իրավիճակում»․ Ռամոսը՝ «Ման․ Սիթիի» որակազրկման մասին

MD․ Դեմբելեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ազարին մշտապես տեսնում էի պիցցերիաներում»․ «Չելսիի» նախկին դարպասապահ

Մարադոնան ասել է՝ որ թիմին է երկրպագելու «Նապոլի» – «Բարսելոնա» դիմակայությունում