Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը - VNews
Բաժիններ

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

162394846 3551041098352696 114809530329769586 n - Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:55

-

-

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ու մարզիչ Էդգար Էնոքյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեցին Բուդապեշտում կայացած եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը, որտեղ ուղեգիր ու ոսկե մեդալ նվաճեցին Արսեն Հարությունյանը (57 կգ) ու Վազգեն Թևանյանը (65 կգ), մեր մյուս ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) ու Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հայրենիք վերադարձան ձեռնունայն:

Հաբեթնակ Կուրղինյան

«Արսենն ու Վազգենը շատ լավ ելույթներ ունեցան ՝ լուրջ հայտ ներկայացնելով Օլիմպիական խաղերի մեդալի համար: Մյուսները դեռ հնարավորություն կունենան ուղեգիր նվաճելու Սոֆիայում կայանալիք մրցաշարում:

Տղաներից սպասում էինք ուղեգրեր, բայց ասելով, որ նրանք մի քանի անգամ գերազանցել են սպասելիքներս, նկատի ունեի իրենց գոտեմարտերի արդյունքները, ունեցած վստահությունը նման մրցակիցների դեմ: Նրանց ելույթներին առանձին հրապարկմամբ անդրադարձել էր նաև միջազգային ֆեդերացիան՝ նշելով, որ ըմբշամարտում ի հայտ են եկել նոր աստղեր: Մեզ համար հաճելի էր, որ նրանց ելույթներին ամբողջ աշխարհն էր անդրադառնում:

Չգիտեմ՝ ինչու նախկինում հոգեբանների հետ չկային հանդիպումներ, բայց այս մրցաշարից առաջ մի քանի հանդիպում եղավ նախարարության նախաձեռնությամբ: Եթե մեզ հարցնեն, այս համագործակցությունը պետք է շարունակվի:

97 կգ քաշային կարգում հանդես եկող Գացալովը վնասվածք ունի ու չի կարող մասնակցել, սակայն 3 քաշային կարգում՝ 74 կգ, 86 կգ ու 125 կգ, հնարավորություն ունենք ուղեգրեր նվաճելու համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Լևան Բերիանիձեն ավելի պատրաստ է ու կմասնակցի Սոֆիայում կայանալիք մրցաշարին»:

Էդգար Ենոքյան

«Տղաների ելույթների ուրախացրին ամբողջ ազգին: Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ դահլիճը խոսում էր Վագզենի ու Արսենի ունեցած հաջողության մասին՝ «որտեղի՞ց են եկել այս տղաները»: Կաշխատենք կրկնել հաջողությունը մյուս մրցաշարերում:

Կարծում եմ, որ Վազգենն ու Արսենը այս արդյունքին հասան քրտնաջան աշխատանքի ու մեծ ցանկության շնորհիվ»:

Արսեն Հարությունյան

«Շատ հետաքրքիր գոտեմարտեր անցկացրի, սպասում էի, որ կհաղթեինք, քանի որ մեծ աշխատանք էինք կատարել ու պատրաստ էինք հաղթելուն: Սա պարզապես քայլ էր դեպի Օլիմպիական խաղեր: Կփորձենք ամեն ինչ անել, որ Օլիմպիական խաղերին էլ շատ լավ մասնակցենք:

Վազգեն Թևանյան

«Եվրոպական մրցաշարին պատրաստվել էինք այն համոզմամբ, որ ուղեգիր ենք ձեռք բերելու: Եզրափակիչ գոտեմարտից մեկ օր առաջ ավելի լարված վիճակ էր, սակայն եզրափակիչի օրը ավելի հանգիստ էի: Մտածում էի, որ սովորական մրցակցի դեմ եմ մրցելու, ոչ թե ադրբեջանցու:

Օլիմպիական խաղերին դեռ ժամանակ կա: Պետք է այդ ընթացքում լավ պատրաստվենք, իհարկե, հույսեր ունեմ ու հավատում եմ, որ կարող եմ չեմպիոն դառնալ: Իսկ կարծիքը, որ ոսկու հավակնորդ եմ, ավելի է ոգևորում: Կփորձեմ արդարացնել այդ հույսերը:

Հանգստությունը գալիս է վստահությունից, իսկ վստահությունը՝ լավ աշխատանքից, երբ վստահ ես ուժերիդ, ավելի հանգիստ ես լինում»:

Ալիևը՝ Թևանյանից կրած պարտության մասին. «Հավատացեք՝ բոլորիցդ շատ եմ ցավում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հաղթանակի այս զգացողությունը մեծ արժեք ունի». Նիկոլ Փաշինյանն ընդունեց ծանրորդներին ու ըմբիշներին (տեսանյութ)

2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին

Եվրոպայի առաջնություն. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

Հունահռոմեական ոճի 7 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Ազատ ոճային 5 ըմբիշ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ)

Եվրոպայի առաջնություն. Հայտնի է ազատոճային ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո. «Արդարացումներ չկան»

Արթուր Դավթյանը դեպի Տոկիո 2020. Մեդալի երկու կողմն ու Օլիմպիական հետաձգված երազանքը

«Չեմպիոն ես երկու շաբաթով, կամ սպասում ես մի ամբողջ տարի»․ 4 արտասովոր դեպք կորոնավիրուսի պատճառով

Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական խաղերից «6սմ պակաս». «Ավելի կենտրոնացած կլինեմ»

Լավագույն ազատ ոճային ըմբիշը Բուդապեշտի մրցաշարում․ UWW-ն «պարգևատրել» է Վազգեն Թևանյանին (տեսանյութ)

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Ալիևը՝ Թևանյանից կրած պարտության մասին. «Հավատացեք՝ բոլորիցդ շատ եմ ցավում»

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»