Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց - VNews
Բաժիններ

Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց

massimo ferrero sampdoria owner 1232232274 - Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է:

Իտալիան արվեստի ու ֆուտբոլի երկիր է: Համաշխարհային արվեստի վերածնունդը հենց Իտալիայից սկսվեց, բայց 20-րդ դարում հիմնական ուղղությունը դարձավ կինոն: Ֆելինին, Անտոնիոնին, Վիսկոնտին, Բերտոլուչին, Դե Սիկան և մյուսները փառք բերեցին իտալական կինոյին: Պատահական չէ, որ գրեթե յուրաքանչյուր պատանին երազում էր հայտնվել կինոբիզնեսում կամ ֆուտբոլում, որտեղ արդեն փայլում էին Ռիվերան, Մեացան, Ռոսին ու Սիվորին:

Մասիմո Ֆերերոն 10 տարեկանից կիոնաշխարհում էր, որում լուրջ հաջողությունների հասավ, բայց կինոպրոդյուսերին հայտնի դարձրեց ֆուտբոլը, երբ նա գնեց «Սամպդորիա» ակումբը և Ա սերիային նվիրեց բլքոբասթերների մակարդակի սուր արտահայտություններ:

«Այո» Էլիզաբեթ Թեյլորին և սուլելու արվեստը

Մասիմոն ծնվել է և մեծացել է Հռոմում: 1960-ականներին նա բնակվում էր այն թաղամասում, որտեղ նրա խոսքերով թույլատրվում էր երկրպագել միայն մեկ ակումբի՝ «Ռոմային»: Ֆերարոն տրամվայի վարորդի որդի էր, բայց երազում էր կինոյի ու ֆուտբոլի մասին: 10 տարեկանում Մասիմոն բոլորից ծածուկ ներթափանցեց «Չինեչիտա» կինոստուդիա: Նա թաքնվեց հագուստի արկղի մեջ, այնուհետև հսկիչների կողքով անցնելով խառնվեց ամբոխին: Նա աշխատանք էր խնդրում ադմինիստրատորներից, իսկ երբ նրան վռնդում էին, կրկին վերադառնում էր: Վերջիվերջո կարողացավ իր համար աշխատանք գտնել. դարձավ դերասան Ֆրանկո Ֆրանկիի օգնականը: Պատանին նրա համար ծխախոտ էր գնում և այլ հանձնարարություններ կատարում: Նա մնաց ռեժիսոր Ալեսանդրո Բլազետիի հիշողության մեջ «աչքի տակ» լինելու շնորհիվ, և 400 երեխայից հենց Մասիմոյին ընտրեցին. նա պետք է սուլեր «Կամուրջ Կվայ գետի վրայով» օսկարակիր ֆիլմի երաժշտության ելևէջները:

Որոշակի գումար վաստակելուց հետո Մասիմոն իր «գործը սկսեց»: Ընկերների հետ նա ավտոբուսում նետված տոմսերն էր հավաքում, հետո դրանք վերավաճառում: Մեկ այլ վայրում նա օգնում էր նարինջները բեռնաթափել: Դրա դիմաց Մասիմոն ու ընկերները մի քանի արկղ նարինջ էին հավաքում, որը ապագա պրոդյուսերը վաճառում էր իր թաղամասում:

14 տարեկանում Մասիմոն առաջին նագամ բանտում հայտնվեց (հետագայում նրան ձերբակալելու են նաև ծեծկռտուքի և հարկերից խուսափելու համար): Երիտասարդը սիրահարվել էր մի աղջկա, որի հայրը ոստիկան էր: Երբ խիստ հայրը հրաժարվեց իր անչափահաս աղջկան թույլ տալ ժամադրության գնալ Մասիմոյի հետ: Մի քանի օր հետո տղան ոստիկանի կողքով մոտոցիկլով անցնելիս հարվածեց նրան ու փախավ, բայց մի քանի հարյուր մետր անց վառելիքը վերջացավ և Ֆերարոյին բռնեցին: Պատիժը խիստ էր՝ 6 ամիս անչափահասների բանտում:

ferraro - Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց

Կես տարի անց ազատվելուց հետո Մասիմոն աշխատանքի անցավ մսագործի մոտ, այնուհետև վերադարձավ անձնական բիզնեսին: Նա 10 բաժակ սուրճ էր գնում, այնուհետև 2 լիտր տաք ջուր ավելացնում և ստացված հեղուկը վաճառում նավահանգստում գտնվող նավաստիներին: Ֆինանսապես իրեն ավելի ապահով զգալուց հետո Ֆերարոն վերադարձավ կինո: Նա հայտնվեց ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակում, որտեղ խաղում էր լեգենդար Էլիզաբեթ Թեյլորը: Մասիմոն անգլերեն միայն երեք բառ գիտեր՝ «Yes», «no», «ok»: Իտալացին համարձակություն հավաքեց խոսել Թեյլորի հետ, որի խոսքերին պատասխանում էր վերոնշյալ բառերով և ծիծաղեցնում դերասանուհուն: Արդյունքում, նկարահանող խմբին թվաց, թե օսկարակիր դերասանուհին ծանոթ է պատանուն, այդ պատճառով նրան էպիզոդիկ դերեր տվեցին: Մեկ ուրիշ նկարահանման խմբին նա համոզեց, որ ռեժիսոր Դինո Ռոզիի ծանոթն է, ինչի շնորհիվ ևս երկու ֆիլմերում նկարահանվեց:

Ամուսնություն՝ հակառակ սնահավատությանը

Շուտով Մասիմոն սիրահարվեց 16-ամյա Պաոլային, որը Մարկե մարզի Տրուլո գյուղից էր: Մի քանի ամիս անց պարզվեց, որ Պաուլան հղի է և Ֆերարոն որոշեց ամուսնանալ նրա հետ, բայց հարսանիքից ուշացավ 3 ժամով: Պարզվեց Մասիմոյին տանը փակել էր մայրը, որը խիստ սնահավատ էր, իսկ Հռոմում ընդունված է ասել. «Ավելի լավ է տանդ դիակ լինի, քան դռան հետևում մարկեցի»:

Այդուհանդերձ, Մասիմոն կարողացավ փախչել տանից և սլանալ դեպի եկեղեցի, որտեղ աղջկա հարազատները հույսը կտրել էին, թե փեսացուն կժամանի: Ամուսնությունից հետո ծնվեց Մասիմոյի դուստրը՝ Վանեսան, որը հետագայում դառնալու էր «Սամպդորիայի» տնօրենների խորհրդի անդամը:

Հետզհետե Ֆերարոյի կարիերան զարգանում էր: Նա նկարահանվեց «Ռոմայի» երկրպագուի մասին պատմող «Ուլտրա» ֆիլմում, որտեղ պնդում էր, թե պատրաստ է իր կնոջ դիմաց կտրել երակները, որպեսզի ցույց տա, որ իր արյունը դեղնակարմիր է՝ «Ռոմայի» գույներով:

massiomo ferraro 960x738 - Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց

Մասիմոն ժամանակի ընթացքում դարձավ պրոդյուսեր: Ֆիլմեր նկարահանելու համար նա տարատեսակ խորմանկությունների էր դիմում: Սկսած Կլաուդիա Կարդինալեի և Մոնիկա Վիտիի հետ ծանոթանալու համար բարենպաստ հանգամանքներ ստեղծելուց, մինչև եպիսկոպոսին հիվանդ կնոջ մասին կեղծ զանգ տալով, իսկ հետո դատարկված եկեղեցի էին մտնում օպերատորները և սկսում նկարահանումները:

Մուտք դեպի մեծ ֆուտբոլ

Սկանդալային ռեժիսոր Տինտո Բրասի ֆիլմերը հովանավորելու և այլ հաջող նախագծերի շնորհիվ Ֆերարոն հարստացավ և դարձավ միլիոնատեր: Նրա խոշոր բարեգործություններից մեկից հետ շնորհակալական խոսք ստացավ նույնիսկ Հռոմի Պապից:  21-րդ դարում իտալացին արդեն տարեկան 10 ֆիլմ էր թողարկում և սկսել էր մտածել իր կյանքի երկրորդ կրքի՝ ֆուտբոլի մասին: Ֆերարոն ցանկանում էր ակումբ գնել: Նրա մենեջերները հետազոտեցին շուկան և 4 տարբերակ ներկայացրին՝ «Լացիոն», «Նապոլին», «Սալերինտանան» և «Բոլոնյան»:

«Լացիոյից» նա անմիջապես հրաժարվեց, որովհետև «Ռոմայի» երկրպագու է և ատում է այդ ակումբը: «Նապոլիին» գնելու համարձակությունը չբավականեցրեց, որովհետև այն պատկանում է էլ ավելի հեղինակավոր կինոպրոդյուսերին՝ Աուրելիո դե Լաուրենտիսին: Իսկ մյուս երկու ակումբները իտալացուն չէին ոգեշնչում:

Մեր ընտրանին

2014-ին Ֆերարոն հեռուստացույցով դիտում էր «Սամպդորիա» – «Ուդինեզե» խաղը, որում ճենովացիները զիջում էին 1:2 հաշվով, հետո երկու րոպեում 2 գոլ խփեցին, սակայն վերջին րոպեին չկարողացան պահպանել հաղթանակը՝ 3:3: Այդպիսի բուռն կրքերով խաղը ոգևորեց նրան, իսկ հաջորդ օրը ծովափում հանգստանալիս թերթերից իմացավ, որ «Սամպդորիան» վաճառվում է: Ֆերարոն անմիջապես գործի անցավ և գնեց ակումբը, որը 15 մլն եվրոյի պարտք ուներ:

Մասիմոն անմիջապես հայտարարեց, որ ֆուտբոլին կինոաշխարհի շոու է հարկավոր: Նրա առաջին որոշումն էր «բոլբոյերին» փոխարինել գեղեցկադեմ աղջիկներով: Նա կարծում էր, որ ֆուտբոլիստներին հարկավոր է խաղադաշտում գեղեցիկ դեմք տեսնել, որպեսզի լարվածությունը վերանա: Այդ նախաձեռնությունը երկար չտևեց, բայց բարձրացրեց «Սամպայի» տնային հանդիպումների հաճախելիությունը:

rue10a911e704 960x647 - Ֆերարոյի գահակալումը. Ինչպես պրոդյուսերը գնեց ճանաչված ակումբը և ֆուտբոլը շոուի վերածեց

Ֆերարոյի կարևորագույն որոշումներից էր գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Սինիշա Միհայլովիչին, որի հետ թիմը այնքան որակյալ խաղ ցուցադրեց, որ մեկ տարի անց սերբին հրավիրեցին «Միլանը»: Մինչև այդ Ֆերարոն Լոնդոն էր մեկնել Լուիս Մուրիելի տրանսֆերը համաձայնեցելու համար, բայց դրա հետ մեկտեղ «Չելսիից» ձեռք բերեց Սամուել Էտո՛Օ-ին: Տարիներ անց կամերունցին ասաց, որ նա շատ նախագահների օրոք է խաղացել, բայց նրանցից լավագույնը Ֆերարոն է, որի պատմած պատմությունները պատրաստ էր ամբողջ օրը լսել:

Այժմ «Սամպայի» գլխավոր մարզիչը Կլաուդիո Ռանիերին է, որին Մասիմոն պայմանագրի առաջարկ կատարեց, երբ նոր էր հայտնի դարձել, որ իտալացին լուրջ հիվանդություն ունի: Ռանիերին հետագայում հայտարարեց, որ երբեք չի մոռանա այդ գեղեցիկ ժեստը:

Տրանսֆերներին իտալացին մեծ կրքով է մոտենում: 2016-ի օգոստոսի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը նրան հարցրին հնարավոր գործարքների մասին, իսկ նա այսպես պատասխանեց.

Խ

Խոսքեր, որոնք չեն մոռացվի

Ֆերարոն սրամիտ հայտարարությունների արքան է: Նա իր սկանդալային և սրամիտ խոսքերի շնորհիվ «Սամպդորիային» միշտ պահում է թերթերի ու մեդիայի ուշադրության կենտրոնում: Մի քանի օրինակ, որոնք առավել քան համոզիչ են.

  • «Էտո՛Օն կիսով չափ խաբեբա է, կիսով չափ՝ չեմպիոն: Մոուրինյոն ասում էր, որ չգիտի Սամուելը քանի տարեկան է: Մենք գնել ենք նրա տրանսֆերը, բայց մենք էլ վստահ չենք նրա տարիքի հարցում»:
  • «Ես կարող էի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Ռաֆայել Բենիտեսին, բայց ստիպված կլինեի նրան դիետոլոգի մոտ տանել»:
  • «Կարծում եմ՝ այդ փոքրիկ թռչունին վիճակված է տաք ափեր թռնել: Էտո՛Օն իրավունք ունի լսել իր սրտի կանչին և քսակի ձայնին»:
  • «Ես լսել եմ՝ Բալոտելին տարեկան 10 մլն եվրո է ստանում: Մենք պատրաստ ենք հրավիրել նրան 1 մլնի աշխատավարձի դիմաց»:
  • «Կասանոն չի վերադառնա «Սամպդորիա», որովհետև մեզ դուր չեն գալիս ռեմեյքները»:
  • «Երբ Միհայլովիչը որոշեց տեղափոխվել «Միլան», նրան ասացի, որ մարզիչները կնոջ նման են:
    Սինիշան պատասխանեց, որ ինձ թողել է ավելի գրավիչ ամուսնության համար»:
  • «Միհայլովիչը «Միլանում» մի քանի ամսում գեներալից իջեցվեց մինչև կապիտանի աստիճանի»:
  • «Ինչ վերաբերում է Ջուզեպե Ռոսիին, մեծ հաճույքով կվարձակալեմ նրան, եթե «Ֆիորենտինան» վճարի նրա աշխավարձը»:
  • «Կարծում եմ՝ Կասանոյի ներկայիս լավ խաղի պատճառն այն է, որ նա արդեն միայն նայում է ուտելիքին, այլ ոչ թե ուտում»:
  • «Բալոտելին ինքն իր թշնամին է: Մարիոն հիանալի ֆուտբոլիստ է, բայց մնացել է 60-ականներում՝ «Sapore di sale»-ի ժամանակներում (իտալական երգ ծովափում հանգստանալու մասին-խմբ)»:
  • «Լուկաս Տորեյրան ցանկանո՞ւմ է տեղափոխվել «Նապոլի»: Եթե քո կինն ուզում է հեռանալ կապուտաչյա տղայի մոտ, դու ոչինչ չես կարող անել»:
  • «Նապոլիի» հետ խաղում եզրային մրցավարը մրցակցի 8 խաղից դուրս չարձանագրեց: Նա երբեք դրոշակը չէր բարձրացնում: Ի՞նչ է, նրա ձեռքն էր կոտրվե՞լ»:
  • «Եթե ես շեյխ լինեի, կգնեի Մեսիի տրանսֆերը և այլևս չէի մտածի մրցավարների սխալների մասին»:
  • «Գատուզո՞ն: Ինձ հարկավոր չեն մարզիչներ, որոնց հարկավոր է համոզել: Ինձ այնպիսի մարդ է հարկավոր, որն իսկապես ցանկանում է մարզել «Սապդորիան»:
  • Ճիշտն ասած, Ռոնալդուին չեմ պատկերացնում կինոյում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց փակ մարդ է, իսկ կինոյի համար այլ խառնվածք է հարկավոր»:
  • Անդրեա Անյելին հիանալի դերասան է: Մենք միշտ նրան հարցնում էինք Սուպերլիգայի մասին, և նա միշտ հերքում էր դրա մասին շշուկները: Նա գովեստի է արժանի իր դերասանական համոզիչ խաղի համար: Ես էլ կուզեի այդպիսի ինքնատիրապետում ունենալ: Սուպերլիգան իհարկե աղետ է, բայց Անյելին հանճար է: Այդուհանդերձ, դա ինձ չկանգնեցրեց, որպեսզի նրա երեսին ասեմ այն ամենն, ինչ մտածում եմ նրա մասին»:

Ֆերարոն՝ 2021-ին

Վերջին տարիներին Ֆերարոն սկսել է մամուլի միջոցով ազդանշաններ ուղարկել, որ պատրաստ է վաճառել «Սամպդորիան»: Ամերիկյան մի ընկերություն նրան 120 մլն եվրո էր առաջարկել և բոլոր պարտքերի մարում, բայց մերժում ստացել: Նա խոստացել է իր 7 տարվա ակումբը վաճառել միայն վստահելի գնորդի, հակառակ դեպքում, նա կշարունակի մնալ «Սամպայի» սեփականատեր:

Մասիմոն իր կյանքում 200-ից ավելի ֆիլմ է նկարահանել, ամբողջ Իտալիայով 60-ից ավելի կինոդահլիճներ ունի, բայց նրան մեծ ճանաչում է բերել ֆուտբոլը: Այդ պատճառով քանի դեռ նա չի սնանկացել, պատճառ չունի վաճառել իր երկրորդ սիրելի ակումբը:

Ով գիտե՝ միգուցե գործերը լավանան և նա կատարի իր երազանքերից մեկը՝ ծովի ափին կառուցի Եվրոպայի ամենամեծ ստադիոնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը (տեսանյութ)

«Յուվենտուսն» առաջին հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն իր «Ֆերրարիով» վթարի է ենթարկվել (ֆոտո)

La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

«Պերեսի ու Աբրամովիչի ամառային արձակուրդները». Թոփ-5 տրանսֆերային պատուհաններ, որոնք հաստատ 2021-ից վատը չեն

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը