fbpx
Բաժիններ

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի (լուսանկար, տեսանյութ)

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանն այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով Գինեսի բացարձակ ռեկորդ սահմանել: Մարզիկն արդեն գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է: Վագրի ծալում վարժության  ռեկորդը 12 անգամ է եղել, նորը գրանցել է անհրաժեշտ է պետք 13 անգամ իրականացնել:

2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ, Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: Նրա խոսքով, առաջին ռեկորդը նվիրել է Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով, ըստ նրա հնարավոր է դառնում այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում:

Այս պահին Մանվել Մամոյանը Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, զուգահեռաբար աշխատում է որպես ֆիտնես-բլոգեր, իր կայքում կիսում է իր խորհուրդները բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:

Հավելենք, որ 2019-ին միայն մեկ ամսվա ընթացքում Մանվելն արդեն 5 ռեկորդ է ուղարկել «Գինեսի» հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով:

 

 

View this post on Instagram

 

Longest time in an abdominal plank position with a 100 lb pack. (4:56 minute(s):second(s).

A post shared by Manvel Mamoyan (@manvelmamoyan) on

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: