Մասիսում բացվեց Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցը - VNews
Բաժիններ

Մասիսում բացվեց Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցը

Մասիս քաղաքում կայացավ Օլիմպիական խաղերի չեմպիոն, Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Քաղաքի համար կարևոր այս իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը և մարզաշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն իր ելույթում նշել է, որ համեմատաբար ոչ այնքան սպորտային քաղաքում Օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոցի բացումը շատ մեծ հեռանկարներ է բացում ապագա մարզիկների համար:

«Հարգելի հյուրեր, սիրով շնորհավորում եմ մեծանուն ըմբիշ Արմեն Նազարյանին այս աննախադեպ օրվա կապակցությամբ և պաշտոնապես հայտարարում, որ նման իրադարձությունները իրենցից ենթադրում են սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացում, մանուկ ու պատանի մարզիկների թվի կտրուկ ավելացում: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց, այս մարզադպրոցի սաները կնվաճեն բազմաթիվ տիտղոսներ, իսկ տարիներ անց նրանցից ոմանք անգամ նվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հանդիսության գլխավոր «մեղավորը»՝ նորանկախ Հայաստանի պատմութան Օլիմպիական առաջին չեմպիոնն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլորին ու խոստացավ կարճ ժամանակում արդարացնել սպասելիքները:

«Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Աննկարագրելի զգացողություններ են: Այս քաղաքը միշտ իմ տունն է եղել ու ինձ նորանոր հաջողությունների հասնելու մեծ ուժ է տվել: Հիմա եկել է ժամանակը փոխհատուցելու ամեն ինչ: Ես կանեմ ամեն ինչ, որ հայկական սպորտը մեծ վերելքների հասնի ու դրա մեջ իր դերակատարությունն ունենա այս մարզադպրոցը»:

Պաշտոնական արարարողությունից հետո նախարարի պաշտոնակատարն Արմեն Նազարյանի ուղեկցությամբ ծանոթացավ տարածքում վերանորոգված ու շահագործման հանձնված բասկետբոլի և ֆուտբոլի խաղադաշտերին, ինչպես նաև մարզադպրոցի դահլիճներին:

Պատրաստեց՝ Ռոբերտ Գասպարյանը

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

  • 14

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Հայր և որդի չեմպիոններ՝ Արմեն և Էդմոնդ Նազարյաններ. Զգացողությունները Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի

«Սպորտի ոլորտում մենք կատարելու ենք կոնկրետ հեղափոխություն». Գաբրիել Ղազարյան

Նիկոլ Փաշինյան. «Արոնյանը, Մխիթարյանը, Ալեքսանյանը իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային բարձրունքների»

Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել

Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի նախարարի առաջին տեղակալ

Հայկական 10 դպրոցներում ձյուդո կդասավանդվի

Ֆերդինանդ Կարապետյան. «Օլիմպիական խաղերից առաջ կտրվելու եմ ամեն ինչից, չեմպիոնությունը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է»

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Գաբրիել Ղազարյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի «հին» նոր նախարար

Թոփ 5 ամենատիտղոսակիր ըմբիշներն անկախ Հայաստանում