-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կատալոնական Mundo Deportivo պարբերականն անդրադարձել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիխտի շուրջ ստեղծված տրանսֆերային իրավիճակին: 19-ամյա ֆուտբոլիստն այս պահին դեռ չի կողմնորոշվում ակումբի ընտրության հարցում:
«Դե Յոնգն ընտրեց «Բարսելոնան»: Նա կարող էր այլ ակումբ տեղափոխվել, բայց ամեն ինչ իր մեջ հստակ էր: Բուսկետսի, Ռակիտիչի, Վիդալի կամ Արտուրի հետ մրցակցությունը նրան չվախեցրեց: Նրան ոչ ոք չէր խոստացել, որ խաղալու է մեկնարկային կազմում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա գտավ իր մեջ վստահություն «Բարսելոնայում» խաղալու ու տեղ վաստակելու:
Գրիզմանը ևս խաղադրույք է կատարում «Բարսայի» վրա: Նա գիտի, որ գալու է մի թիմ, որտեղ 2 հոգու տեղը մեկնարկային կազմում երաշխավորված է՝ Մեսիի և Սուարեսի: Թիմում են նաև ակումբի պատմության երկու ամենաթանկ տրանսֆերները՝ Ֆիլիպե Կոուտինյոն և Ուսման Դեմբելեն:
Իսկ դե Լիխտը հանձնվում է՝ սկսելուց առաջ: Նրա նախընտրած ճանապարհը, կարծես, ՊՍԺ-ն է: Այնտեղ ավելի շատ գումար են առաջարկում, երաշխավորված տեղ՝ մեկնարկային կազմում, և, իհարկե, շատ ավելի հեշտ է առաջնությունում հաղթելը: Հարմարավետության գոտի: Մի՞թե նա չունի բավարար տաղանդ ու քաղց՝ «Բարսայում» ամեն ինչի հասնելու: Տեսնենք՝ երբ կզղջա», – գրում է հեղինակավոր պարբերականը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո