-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը: Արգենտինացի մասնագետի՝ COVID-19-ի թեստը դրական պատասխան է տվել: Նա ինքնամեկուսացվել է և կգործի բժշկական հրահանգների համաձայն:
Փարիզյան ակումբը «Մարսելի» դեմ Ֆրանսիայի սուպերգավաթի խաղարկության հանդիպումից առաջ հայտնել էր թիմում կորոնավիրուսով վարակման նոր դեպքի մասին: Դրական պատասխան էր տվել 22-ամյա պաշտպան Կոլին Դագբայի հանձնած թեստը: Ավելի վաղ կորոնավիրուսով էր վարակվել նաև Ֆրանսիայի չեմպիոնի պաշտպան Տիլո Կերերը:
Սուպերգավաթի խաղարկության մրցավեճը տեղի է ունեցել Լանսի «Ֆելիքս Բոլար» ստադիոնում և ավարտվել մայրաքաղաքային թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Դա փարիզցիների նվաճած առաջին տիտղոսն էր Պոչետինոյի գլխավորությամբ, որը մարզչական նստարանին վերջերս փոխարինել էր Տոմաս Տուխելին: 48-ամյա մասնագետը, որի համար դա մարզչական կարիերայի առաջին տիտղոսն էր, ՊՍԺ-ի հետ ստորագրել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը գործող պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Թիմը հունվարի 16-ին Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում մրցելու է «Անժերի» հետ: Գործող չեմպիոնի գործողություններն այդ հանդիպմանը կղեկավարեն Պոչետինոյի օգնականներ Խեսուս Պերեսը և Միգել Դ՛Ագոստինոն:
Պոչետինոն ՊՍԺ-ում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո