fbpx

Մաուրիցիո Սարին հեշտ բաց չի թողնի իր առաջատարներին

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ «Չելսին» ոչ դեպքում չի վաճառի իր առաջատարներին՝ Տիբո Կուրտուային, Էդեն Ազարին ու Վիլիանին, չնայած այլ ակումբներից ստացված գայթակղիչ առաջարկներին: Համենայն դեպս անձամբ մարզիչը հույս է կապում նրանց հետ:

«Մենք առաջին անգամ կհանդիպենք օգոստոսի 4-ին, այդ իսկ պատճառով չգիտեմ ինչպիսին է իրադրությունն այս պահին: Մենք խոսում ենք համաշխարհային մակարդի աստղերի մասին: Յուրաքանչյուր կցանկանար իր մոտ պահել նման կարգի խաղացողների: Այդ առումով մենք շատ ենք աշխատում», – Սարիի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի քարտուղարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել Ազարին, սակայն հրաժարվել է այդ գործարքից: Իսկ Կուրտուայի ու Վիլիանի համար «Ռեալը» առաջարկել է 100 միլիոն ֆունտ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: