«Մայրս ինձ խնդրեց չկռվել առանց հորս». ինչու Խաբիբ Նուրմագոմեդովն ավարտեց մարզական կարիերան - VNews
Բաժիններ

«Մայրս ինձ խնդրեց չկռվել առանց հորս». ինչու Խաբիբ Նուրմագոմեդովն ավարտեց մարզական կարիերան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Ջասթին Գեյջիի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Խաբիբի համար Գեյջիի դեմ խառնամարտն առաջինն էր հոր՝ Աբդուլմանապի մահից հետո ու վերջինը՝ մարզական կարիերայում:

«Այսօր իմ վերջին մենամարտն էր: Սա նաև առաջին մենամարտն էր հորս հետ պատահածից հետո: Երբ UFC-ից զանգահարեցին ու ասացին Գեյջիի հետ մենամարտի անցկացման մասին, ես 3 օր քննարկում եմ ունեցել մորս հետ: Ես նրան խոստացա, որ սա լինելու է իմ վերջին մենամարտը: Նա չէր ցանկանում, որ ես կռվեի առանց հորս:

Ու եթե ես խոստացել եմ, ապա կպահեմ խոստումս:

Այսպիսով՝ սա իմ վերջին մենամարտն էր: Միակ բանը, որ ես ցանկանում եմ UFC-ից, վարկանիշային աղյուսակի թարմացումից հետո առաջին տեղն է՝ անկախ քաշային կարգից: Ես դրան արժանի եմ, քանի որ աշխարհի բացարձակ չեմպիոն եմ: 29:0… Ոչ մի պարտություն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Շնորհակալություն UFC-ի ամբողջ թիմին: Հիմա աշխարհում համավարակ կա, շատ բարդ ժամանակահատված է, բայց դուք շարունակում եք հրաշալի շոուներ կազմակերպել:

Ջասթին, քեզ նույնպես շնորհակալություն: Հիշում եմ, որ 2016 թվականին դու ինձ օգնեցիր քաշ գցել: Շնորհակալ եմ, եղբայր: Ես գիտեմ, որ դու հոյակապ մարդ ես ու հոգ ես տանում մտերիմներիդ համար: Ես շատ բան գիտեմ քո մասին: Եղի՛ր ծնողներիդ կողքին, քանի որ մենք երբեք չգիտենք, թե ինչ կարող է պատահել:

Ու իմ երկրպագուներին… Եթե ասեմ, որ միայն Ռուսաստանից, սխալ կլինի… Ավելի շուտ՝ բոլոր ռուսախոսներին: Շատ շնորհակալ եմ:

2008 թվականին, երբ ես սկսեցի ու 2012 թվականին, երբ մեկնարկեցի UFC-ում, շատերը չէին հավատում, շատ բան անհնարին էր թվում:

Ես հասարակ տղա եմ Դաղստանից: Եկա այստեղ: Եղբայրս երեկ նույնիսկ ասաց՝ «Google-ն ասում է, որ դու մոլորակի ամենաքննարկվող մարդն ես»: Ես նույնիսկ չեմ կարող հավատալ դրան: Իմ մտքում դա չի եղել: Ես հորս հետ ուղղակի քայլեցի առաջ և ուզում էի չեմպիոն դառնալ: Նույնիսկ չէի մտածում, որ իմ ուսերին կարող է նման պատասխանատվություն դրվել:

Եթե ծնողներ ունեք, եղե՛ք նրանց կողքին և վերջ: Իմ ծնողներից ողջ է միայն մեկը՝ մայրս, ու ես կցանկանայի ավելի շատ ժամանակ հատկացնել նրան»,- ասել է Խաբիբ Նուրմագոմեդովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաբիբ Նուրմագոմեդովը չի պատրաստվում մրցասպարեզ վերադառնալ

Պաշտոնական․ Նուրմագոմեդովը՝ լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակի առաջատար

Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Մակգրեգորի թիմակից Դիլոն Դենիսը աջակցել է Հայաստանին (նկար)

«Այդ թիմերը կխաղան ՉԼ եզրափակիչում»․ Նուրմագոմեդովի կանխատեսումը

Կոնոր Մակգրեգորը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին

Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Մակգրեգորը կպայքարի գոտու համար. նրա մրցակիցը կարող է լինել Խաբիբը

Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

UFC ղեկավարը հայտնել է, թե երբ ու որտեղ է կայանալու Խաբիբ – Գետջի մենամարտը

Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է Գեյջիի հետ մենամարտից հետո

UFC 249․ Ջասթին Գեյջին հաղթեց Տոնի Ֆերգյուսոնին

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը թոքաբորբով հոսպիտալացվել է

Հայտնի է UFC 249-ի անցկացման օրը ու վայրը

UFC 249-ը, այնուամենայնիվ, հետաձգվել է