Մբապեն անդրադարձել է Մինեապոլիսում տեղի ունեցած վայրագությանը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մբապեն անդրադարձել է Մինեապոլիսում տեղի ունեցած վայրագությանը (տեսանյութ)

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած վայրագությանը։

«Արդարադատություն Ջորջի համար 🗣️✊🏽»,- այս հեշթեգն օգտագործել է ֆրանսիացի հարձակվողը՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում։

Նշենք, որ մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդն սպանվել է ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում։ Նրան կալանավորում էին սուպերմարկետում կեղծ չեկով վճարելու փորձի համար։

Ֆլոյդին ձերբակալման ընթացքում ձեռնաշղթաներ են հագցրել, պառկեցրել գետնին։ Ոստիկաններից մեկը ոտքը դրել է Ջորջ Ֆլոյդի պարանոցին՝ դժվարացնելով նրա շնչառությունը։ Ջորջ Ֆլոյդը րոպեներ շարունակ աղաղակել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձրել։

Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության չորս աշխատակիցներն էլ ազատվել են աշխատանքից։ Ջորջի պարանոցին ոտքը դրած սպան մեղադրվում է սպանության համար։

Այս սպանությունից հետո ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Մինեապոլիսում չեն դադարում ցույցերն ու բողոքի ակցիաները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ջորջ Ֆլոյդի սպանությանը, հայտարարել է․ «Ես հասկանում եմ տեղի ունեցածն ու ցավը։ Ջորջ Ֆլոյդի ընտանիքն արդարադատության իրավունք ունի։ Ամերիկացիները կհարգեն Ջորջի հիշատակը»։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության և սպանության ամբողջական տեսանյութը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Պաշտոնական․ Տիագո Սիլվան ու ևս երկու ֆուտբոլիստ նոր պայմանագիր են կնքել ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական․ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լեյվին Կուրզավայի հետ

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

3 գրանդ բանակցում է Գենդուզիի հետ

«Նա մնում է». ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի իր պաշտպանի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է «խլել» «Ռեալի» ծագող աստղին

ՊՍԺ-ն մտադիր է գնել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ի 4 ներկայացուցիչներ վարակված են եղել կորոնավիրուսով

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիայի» հետ

Նեյմար․ «Պատրաստ եմ պատմություն կերտել»

Աղբյուր․ Կավանին ու Մենյեն այլևս ելույթ չեն ունենա ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայում

Ռոնալդո․ «Եթե ունենայինք «Ռեալի» բյուջեն, ձեռք կբերեի նրա տրանսֆերը»

Նեյմարը նոր պատճառ ունի՝ ՊՍԺ-ից հեռանալու համար