fbpx

Մբապեն ՊՍԺ-ում կմնա միայն 2 պայմանով

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի արած վերջին հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց եվրոպական ֆուտբոլում: Ֆուտբոլիստը նշեց, որ պատրաստ է ավել մեծ պատասխանատվություն վերցնել՝ կլինի դա ՊՍԺ-ում, թե այլ ակումբում:

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել հեռանալ փարիզյան ակումբից, սակայն այնտեղ կմնա միայն 2 պայմանով:

Ըստ պարբերականի՝ Մբապեն ցանկանում է ՊՍԺ-ին ավելի ուժեղ տեսնել: Չեմպիոնների լիգայի հերթական ձախողումը երիտասարդ ֆուտբոլիստի համար ծանր է եղել: Մբապեն ակումբի ղեկավարությունից պահանջելու է նոր՝ թոփ տրանսֆերներ տարբեր խաղային գոտիներում: 20-ամյա խաղացողի նպատակը մեծ տիտղոսներ նվաճելն է:

Մբապեի երկրորդ պայմանն այն է, որ նա ավելի մեծ դեր ունենա ակումբում: Ֆրանսիացին տեսնում է, որ, օրինակ՝ Նեյմարի որոշումներն ակումբում ընդունում են օրենքի պես, մինչդեռ կարծում է, որ ինքն ավելի շատ բան է տալիս թիմին ու ավելի լավ է խաղում: Բացի դա, բրազիլացին ստանում է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը զգալիորեն գերազանցում է Մբապեի աշխատավարձին: Այս հարցով աշխարհի չեմպիոնը ևս բարելավման է սպասում:

Նշվում է, որ եթե ՊՍԺ-ն չբավարարի Մբապեի պահանջները, ապա ֆուտբոլիստը նախատեսվածից ավելի շուտ կլքի ակումբն ու կտեղափոխվի «Ռեալ»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ի նախագահ. «Ում դուր չի գալիս իր պարտականություններն անելը, դուռը բաց է»

«Բարսելոնայի» կիսապաշտպանը շարունակում է հետաքրքրել ՊՍԺ-ին

Բուֆոնը բացատրել է, թե ինչու է հեռացել ՊՍԺ-ից

Անհագ Ռայոլան. իտալացուն չի բավարարում նույնիսկ գերշահավետ առաջարկը

ՊՍԺ-ի նոր թիրախը 100 միլիոն եվրո արժե

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղացանկը

Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում

Պաշտոնական. ՊՍԺ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր»

Տրանսֆերային ամենախոշոր ու «թավշյա» 5 հեղափոխությունները

Մբապեն ներկա է գտնվել NBA-ի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչին (լուսանկարներ)

«Ռեալի» երկրպագուները վարկարկում են «Մենք ուզում ենք Մբապեին» Ազարի շնորհանդեսի ժամանակ (տեսանյութ)

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ CIES-ի. Ռոնալդուն ու Մեսին լավագույն եռյակում չեն

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-ի (նկար)

Մբապեն հեգնում է. «Մոռացել են, որ ես ուզում եմ խաղալ դարպասապահի դիրքում»

Ռայոլան հերքում է ամենաքննարկվող շշուկը. «Սա կեղծ լուրերի դասական օրինակ է»

«Բարսելոնայի» նախագահն ու գլխավոր մարզիչը հանդիպել են