Մբապեի անհաջող շարքը ՉԼ-ում. կընդհատի՞ այսօր ֆրանսիացին տարօրինակ մղձավանջը - VNews
Բաժիններ

Մբապեի անհաջող շարքը ՉԼ-ում. կընդհատի՞ այսօր ֆրանսիացին տարօրինակ մղձավանջը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 5 տուր

02 Դեկտեմբեր 2020 - 00:00

1

Մանչեսթեր Յունայթեդ

3

Պարի Սեն-Ժերմեն

0 - 1 Նեյմար - 6`

1 - 1 Մարկուս Ռաշֆորդ - 32`

1 - 2 Մարկինյոս - 69`

1 - 3 Նեյմար - 91`

Կարմիր Քարտ Ֆրեդ - 70`

Կիլիան Մբապեն արդեն տևական ժամանակ է, ինչ լռում է Եվրոպայում:

ՊՍԺ-ի հարձակվողը Չեմպիոնների լիգայում տարօրինակ կերպով անարդյունավետություն է դրսևորում դեռ նախորդ մրցաշրջանից սկսած, ավելի կոնկրետ՝ շուրջ մեկ տարի: Վերջին անգամ Մբապեն Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել 2019/20 խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Գալաթասարայի» դեմ խաղում՝ 2019-ի դեկտեմբերի 11-ին: Մբապեն այդ խաղից հետո փլեյ-օֆֆ փուլում ոչ մի գոլ չկարողացավ հեղինակել՝ ո՛չ Դորտմունդի «Բորուսիայի», ո՛չ «Ատալանտայի», ո՛չ «Լայպցիգի», ո՛չ էլ եզրափակիչում՝ «Բավարիայի» դեմ:

ՉԼ այս խաղարկությունում Մբապեն շարունակում է լռել. ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի», «Լայպցիգի» ու «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ հանդիպումներում նույնպես խաղադաշտից հեռացել է առանց գոլի: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպումը կարևորագույն նշանակություն է ունենալու թե՛ ՊՍԺ-ի՝ մրցաշարում մնալու, թե՛ Տոմաս Տուխելի՝ ՊՍԺ-ում աշխատանքը շարունակելու հարցում: Մբապեն հնարավորություն ունի օգնել իր թիմին ու մարզչին՝ միաժամանակ ընդհատելով իր անհաջող շարքը ՉԼ-ում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դելե Ալին ընդունել է տրանսֆերային առաջարկը. նա չի մարզվում թիմի հետ

Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները

Հսկայական տարբերություն. Որքա՞ն տարբեր են «Ռեալի» ու ՊՍԺ-ի առաջարկները Մբապեին

Աղբյուր. ՊՍԺ-ն պատրաստ է Ռամոսին 3 տարվա համար 45 միլիոն եվրո վճարել

ՊՍԺ-ի լեգենդների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Նեյմարի

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

Պոչետինոն փոխել է ՊՍԺ-ի խաղաոճը

Մբապեն նորություններ է հայտնել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ն վստահ հաղթանակի հասավ Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» դեմ խաղում (տեսանյութ)

Ինչո՞ւ է հնարավոր Մեսիի տեղափոխությունը ՊՍԺ. Ռիվալդոյի հիմնավորումը

«Բարսելոնային» զայրացրել է ՊՍԺ-ի՝ Մեսիի նկատմամբ ակնհայտ հետաքրքրությունը

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի դիմաց

«Ռեալը» տեղյակ է՝ որքան կկազմի Մբապեի տրանսֆերը, բայց․․․

Մոուրինյոյի հերթական զոհը. Ալին որոշել է ապագա ակումբը

Լեոնարդոն հաստատել է. ՊՍԺ-ն ցանկանում է գնել Մեսիին

ՊՍԺ-ն հրաժարվել է Սերխիո Ռամոսին ձեռք բերելու մտքից