fbpx
Բաժիններ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

ՖԱ Չելսի

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հարցը։

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ մայիսի 29-ին:

Եվ Մխիթարյանն ու «Արսենալը», հաշվի առնելով նաև ներկայացված անվտանգության երաշխիքները, որոշում են կայացրել են, որ ֆուտբոլիստը չի մեկնելու Բաքու։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են այդ հարցին։

«ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝ բոլորն ունեն իրավունք վայելել ֆուտբոլը, անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից ես և ինչպես ես խաղում։

Բայց, մյուս շաբաթ, Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կարիերայի ամենակարևոր խաղը, քանի որ նա Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները զրկվել են Բաքու ուղևորության վիզաներից։ Սա սկանդալ է, և այս գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմը:

Եթե ես լինեի նախարարը, ՈւԵՖԱ-ին պարզ կդարձնեի, որ սա անընդունելի է։

Այսպիսով, արդյո՞ք նախարարը կպահանջի, որ ՈւԵՖԱ-ն այսուհետ երաշխավորի, որ այն երկրները, որոնք ստիպում են ֆուտբոլիստներին ընտրություն կատարել իրենց անվտանգության ու սպորտի միջև, խտրականություն են դնում ճանապարհորդող երկրպագուների միջև երբեք այլևս չեն հյուրընկալի ապագայի միջոցառումները»,- ասել է Տոմ Ուոթսոնը։

«Պատվարժան պարոնը ճիշտ է։ Ֆուտբոլը բոլորի համար է, և մենք բոլորս հավատացած ենք դրանում։ Եվ դա վերաբերում է մեր երկրի ֆուտբոլին ու դա պետք է նաև վերաբերի այն ֆուտբոլին, որտեղ մեր երկրպագուները ցանկանում են մեկնել։

Այնպես որ, կարևոր է, որ մենք շփվենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես արել ենք նախկինում, մեր ուղերձը պարզեցնելու համար, որ այն վայրերը, որտեղ ճանապարհորդում է ֆուտբոլը, պետք է ողջունի այն մարդկանց, որոնք ձգտում են աջակցել ֆուտբոլին։

Քաղաքականությունը անգամ փոքրիկ կապ չի կարող ունենալ դրա հետ:

Այսպիսով, բրիտանացիները, որոնք ունեն հայկական արմատներ, պետք է վիզա ունենան ու կարողանան մեկնել Ադրբեջան, սա մի հարց է, որ արտգործ նախարարության իմ գործընկերների ուշադրության կենտրոնում է, քանի որ կարևոր է, որ նրանք, ովքեր ցանկանում են գնալ Ադրբեջան ու երկրպագեն իրենց թիմին, պետք է կարողանան դա անել։

Եթե ոչ, ֆուտբոլը չի հասնում նրան, ինչին պետք է»,- ասել է խորհրդարանի մյուս անդամը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օբամեյանգ. «Նրանք աշխարհի լավագույն հարձակվողական եռյակներից են, մենք էլ կարող ենք լինել այդպես»

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

«Արսենալի» մարզումը՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

«Դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ». Ինչու՞ առաջին իսկ խաղում ձախողվեց Գրիզմանը

Պաշտոնական․ «Չելսիի» պաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»

Սեբալյոսը քննարկել է «Բարնլիի» դեմ խաղը Մխիթարյանի հետ

Պեպեն ցանկանում է հաղթել Եվրոպա լիգան «Արսենալի» հետ»

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

Էմերի. «Կնախընտրեինք երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ»

Հայտնի է «Չելսի» – «Լեսթեր» հանդիպման մրցավարի փոփոխման պատճառը

Ֆաբրեգասն արձագանքել է Մոուրինյոյի մասնակցությամբ հուզիչ տեսանյութին

«Չելսին» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (տեսանյութ)

Վան Պերսին տարիներ անց խոստովանել է, թե ինչու հեռացավ «Արսենալից»

«Արսենալը» 10 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց

Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)