Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 9-ից 10-ը կայացավ Մեծ սաղավարտի մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում էին 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը և 90 կգ քաշային Արսեն Խանջյանը։
Եվրոպայի գործող չեմպիոնը փայլուն է մեկնարկել՝ առաջին փուլում առավելության հասնելով ադրբեջանցի Մամադով Ռուֆատի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակիչում զիջել է Կոսովոյի ներկայացուցիչ Գջակա Ակիլին, իսկ սփոփիչ գոտեմարտում չի կարողացել հաղթել Վրաստանի պատվիրակի արգելքը։ Այսպիսով, Ֆերդինանդը զբաղեցրել է 7-րդ տեղը։
Իսկ Արսեն Խանջյանը առաջին իսկ գոտեմարտում հաշված վայրկյաններում պարտվել է Իտալիայի ներկայացուցիչ Մունգայ Նիկոլասին։
Նշենք, որ մեր հավաքականի առաջատարները փետրվարի 22-ին Դյուսելդորֆում կմասնակցեն Մեծ սաղավարտի հերթական ստուգատեսին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո