fbpx
Բաժիններ

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերն ավարտին են մոտենում: Եզրափակիչ օրը Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Կուլինիչի հետ: Հաղթանակի դեպքում Մանուկյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեուի հետ:

97կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կգոտեմարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռաբովիկն է:

Բռնցքամարտի մրցումներում ոսկե մեդալի համար կպայքարի 2 մարզիկ: Նախ՝ 49կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Արթուր Հովհաննիսյանը, որի մրցակիցը վրացի Սախիլ Ալախվերդովին է, ապա՝ 64կգ քաշային կարգում եզրափակիչ մենամարտը կանցկացնի Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը ֆրանսիացի Սոֆիան Ումիհան է:

Մարմնամարզությունում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը: Հենացատկ և ազատ վարժություններում ելույթ կունենա Արթուր Դավթյանը, իսկ օղակների վրա վարժությունում՝ Վահագն Դավթյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Ալեքսանյանի կոչը երեխաներին ու երիտասարդներին (տեսանյութ)

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի համար շուրջ 24 մլն. է առանձնացվել

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ձյուդոյում ու մարմնամարզությունում

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը չեմպիոնական մրցավազքում կարևոր հաղթանակ տոնեց

Աշխարհի պատանեկան առաջնություն. Աստղիկ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել