Մեդալների տեղատարափի ակնկալիքով. Վաղը պայքարի մեջ է մտնում 6 ծանրորդ - VNews
Բաժիններ

Մեդալների տեղատարափի ակնկալիքով. Վաղը պայքարի մեջ է մտնում 6 ծանրորդ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ը վերջին մրցումային օրն է լինելու: Վաղը հայ ծանրորդներից մրցահարթակ է դուրս գալու 6 հոգի:

Առավոտյան՝ 09:00-ից, մեդալները կխաղարկեն 102 կգ քաշայինները, որտեղ մենք ունենք 2 պատվիրակ՝ Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը: Սամվելի նախնական պատվերը երկամարտում 390 կգ է, որը ամենածանր քաշն է: Նրա հիմնական մրցակիցները լինելու են վրացի Իրակլի Չխեիձեն ու ուկրաինացի Չումակ Դմիտրին: Իսկ Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայրը՝ Արսեն Մարտիրոսյանը, պատվիրել է 380 կգ:Հայ ծանրորդի լավագույն արդյունքը 366 կգ է:

12:00-ից էլ մրցահարթակ դուրս կգան 109 կգ քաշայինները: Այստեղ Հայաստանը ներկայացնում է աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը կարող է դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Սիմոնի նախնական պատվերը 420 կգ է: Այս ցուցանիշով նրան մի փոքր մոտ է լեհ Միխայիլ Արկադիուշը (405 կգ):

15:00-ից էլ բոլորի ուշադրության կենտրոնում կլինեն կանայք՝ 87 կգ քաշայինները: Այս քաշում մեր մարզական պատիվը կպաշտպանի Արփինե Դալալյանը: Նրա նախնական պատվերը 240 կգ է: Ոսկու հիմնական հավակնորդը Տատյանա Կաշիրինան է:

18:00-ին էլ այս ԵԱ-ի վերջին մեդալների հավաքածուն կխաղակվի գերծանր քաշայինների միջև: Գոռ Մինասյանը պատվիրել է 430 կգ, Ռուբեն Ալեքսանյանը՝ 440 կգ: Այս քաշային կարգում ակնհայտ ֆավորիտը վրացի Լաշա Տալախաձեն է:

VNews.am-ը լուսաբանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Բաթումիից: Հետևե՛ք Vivaro News – Armenian Sport էջին՝ բոլոր թարմացումներին ծանոթանալու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Որքանո՞վ եք ծանոթ Սիմոն Մարտիրոսյանի կարիերային. VNews-ի Quiz-ը

Սիմոն Մարտիրոսյան. «Փառք հայոց հաղթանակած բանակին»

Սիմոն Մարտիրոսյանի առաջարկով Ջրառատում կլինի ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Ծանրորդները կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է դառնալ տարվա ծանրորդ

Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Սիմոն Մարտիրոսյանը կստանա Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

Գոռ Մինասյանը դարձել է Կատարի գավաթ հաղթող, Ռուբեն Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Կատարի գավաթի խաղարկությանը Հայաստանը կմասնակցի 4 ծանրորդով

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Արփինե Դալալյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

Սամվել Գասպարյանի չեմպիոնական մոտեցումներն ու պարգևատրումը (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնական մոտեցումներն ու պարգևատրումը (տեսանյութ)