Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով - VNews
Բաժիններ

Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով

«Ալաշկերտ» - «Կոնաս Կի Նոմադս» պատասխան խաղը՝ 10 փաստով

217887289 1919300744915388 1479249015511781747 n - Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով

«Ալաշկերտը» հաջողությամբ հաղթահարեց 2021/22թթ. խաղարկության Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ սեփական հարկի տակ միայն լրացուցիչ ժամանակում առավելության հասնելով Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» նկատմամբ: Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: Ուղեգրի նվաճմամբ Հայաստանի չեմպիոնը եվրագավաթներում իր համար նվազագույնը ևս 6 խաղի մասնակցություն ապահովեց (2-ական՝ Չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում):

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Ալաշկերտը» 7-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթների մրցաշարերում, 6-րդ անգամ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Եվ միայն եվրագավաթների նախորդ խաղարկությունում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ մրցեցին միմյանց հետ, «Ալաշկերտին» չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով մակեդոնական «Ռենովային»:

218283241 1919765051535624 9054712650786185280 n 960x640 - Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով

2. «Ալաշկերտը» 4-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Ալաշկերտցիներին 3-րդ անգամ հաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Նախկինում «Ալաշկերտը» նման հաջողության էր հասել 2016/17 և 2017/18թթ. խաղարկություններում, երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ առավելության էր հասել միևնույն թիմի՝ Անդորրայի «Սանտա Կոլոմայի» նկատմամբ (2016/17թթ.՝ 0-0, 3-0, 2017/18թթ.՝ 1-0, 1-1):

Մեր ընտրանին

Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում միակ անհաջողությանն «Ալաշկերտը» մատնվել է 2018/19թթ. խաղարկությունում՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ երկու խաղերում էլ միևնույն 0-3 հաշվով զիջելով շոտլանդական «Սելթիկին»:

3. «Ալաշկերտից» ավելի հաճախ՝ 5 անգամ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարել է «Փյունիկը», որը 12 անգամ է հանդես եկել հեղինակավոր այդ մրցաշարում: Մեկ անգամ էլ հաջողության է հասել «Շիրակը»: Ընդհանուր առմամբ Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացրել են 9 ակումբներ, որոնցից «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Ցեմենտը», «Երևանը»«Արաքսը» և «Ուլիսը» հաջորդ փուլի ուղեգիր չեն կարողացել նվաճել:

218355199 1919765041535625 5392302659840097062 n 960x660 - Մեկ թիմ է «Ալաշկերտին» գերազանցում ՉԼ որակավորման 1-ին փուլը հաղթահարելու ցուցանիշով

4. Եվրագավաթներում «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում առաջին անգամ դիմակայության ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Թիմի անցկացրած նախորդ 24 հանդիպումներում ալաշկերտցիները հիմնական ժամանակում 8 հաղթանակ էին տոնել, 6-ն ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 10 պարտություն, խփել էին 24 գոլ, սեփական դարպասը բաց էին թողել 36 գնդակ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մոդրիչ. «Շախտյորն» ուժեղ ակումբ է»

Նեյմարը բաց կթողնի «Լայպցիգի» դեմ խաղը

«Ռեալի» հայտացուցակը «Շախտյորի» դեմ խաղի համար

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

«Ալաշկերտ» – «Լասկ» հանդիպման տոմսերի գները

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Մեսի. «ՊՍԺ-ում բոլորն են երազում Չեմպիոնների լիգան հաղթելու մասին»

«Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Մրցավար Բյորն Կույպերսն ասել է՝ որն է իր կարիերայի ամենամեծ սխալը

Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Գվարդիոլային չի զարմացրել ՉԼ-ում «Ռեալի» ու «Բարսելոնայի» պարտությունը

Թուրք մրցավարն ու տեսաօգնականը վիճելի որոշումների համար կորակազրկվեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» հարձակվողի գոլն զբաղեցրել է 3-րդ տեղը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – ՀԻԿ հանդիպման բոլոր գոլերը (տեսանյութ)