Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին - VNews
Բաժիններ

Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

avram glazer joel glazer manchester united 1hgl5dlzwbij21ncrzqwxkiulw - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Կան ակումբներ, որոնք պատկանում են մի քանի անձանց կամ ընկերությունների, կան ակումբներ, որոնք երկրպագուներինն են, կան նաև այնպիսիք, որոնց ղեկին կանգնած է մեկ մարդ կամ կազմակերպություն. հենց դրանք են ֆուտբոլում առաջացնում ամենամեծ ռեզոնանսը ու ընկնում քննարկումների, քննադատությունների ալիքի տակ: VNews-ի նոր շարքը հենց այդպիսի ակումբների ու սեփանականատերերի մասին է: Սկսում ենք «Մանչեսթեր Յունայթեդից» ու Գլեյզերներից:

Ֆուտբոլային հանրությունն այս հանգստյան օրերին անհամբերությամբ էր սպասում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղին ոչ միայն այն պատճառով, որ սա անգլիական գլխավոր գրանդների դասական դիմակայությունն է, այլ նաև այն պատճառով, որ խաղի արդյունքը կարող էր կանխորոշել ԱՊԼ-ի չեմպիոնին։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն այլ գաղափար ունեին։ Նրանք բողոքի ակցիա իրականացրին ակումբի սեփականատեր Գլեյզերների դեմ՝ ներխուժելով «Օլդ Թրաֆորդ»։ Խաղը հետաձգվեց։ Ճիշտ ժամանակն է հետհայացք նետել ու հասկանալ, թե որտեղից եկան Գլեյզերները, ինչու են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ ակումբի սեփականատերերից։ Ներկայացնում ենք անգլիական ֆուտբոլի գլխավոր գրանդի սեփականատերերին։

Ովքեր են Գլեյզերները

Գլեյզերները լիտվացի-հրեա ներգաղթյալներ են, որոնք հաստատվել են Միացյալ Նահանգներում։ Մալկոլմ Գլեյզերը, որն էլ հենց 2000-ականների սկզբում գնելու էր «Մանչեսթեր Յունայթեդը», գործարար Աբրահամ Գլեյզերի և Հանահ Գլեյզերի 7 երեխաներից 5-րդն էր։ Հոր մահից հետո նա ժառանգեց նրա ոսկերչական բիզնեսը։ Սկզբնական շրջանում նրա հաշվին չնչին գումար կար։ Սակայն Մալկոլմը չէր հանձնվելու ու պայքարելու էր լավ բիզնես ունենալու համար։ 5 տարի հետո Գլեյզերը սկսեց ներդրումներ կատարել այլ բիզնեսներում ևս։ Նա ժամացույցի նորոգման արտոնություն էր ստացել Սամփսոնի ռազմաօդային բազայում, որի փակվելուց հետո սկսեց ներդրումներ կատարել անշարժ գույքի շուկայում։

1246388 26918594 2560 1440 960x540 - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Թերևս հենց սա կարելի է համարել Գլեյզերի բիզնես կարիերայի բեկումնային պահը։ Անշարժ գույքի շուկայում նրա գրանցած հաջողությունները հանգեցրին նրան, որ 1984 թվականին հիմնադրվեց First Allied Corporation ընկերությունը, որին է պատկանում ԱՄՆ-ի մոտ 20 նահանգներում գտնվող առևտրի կենտրոնները։ Ընկերությունը մինչև օրս պատկանում է Գլեյզերների ընտանիքին։ Կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում։ Ընտանեկան բիզնեսում ներգրավված են Մալկոլմի որդիները՝ Բրայանը, Ջոելը և Էդվարդը։ Վերջինս ընկերության համանախագահն է։

Սպորտային ձեռքբերումների սկիզբը

Հաջող բիզնեսմենները շատ հաճախ իրենց ձեռքբերումներն ուզում են տեղափոխել մարզական աշխարհ։ Գլեյզերները բացառություն չեն, հակառակ դեպքում մենք չէինք «հանդիպի»։ Բայց մինչև Խաղաղ Օվկիանոսից Եվրոպա հայացք նետելը Գլեյզերներն իրենց ուժերը փորձեցին նաև Միացյալ Նահանգներում։ Առաջինը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքը ներկայացնող ամերիկյան ֆուտբոլի «Տամպա Բեյ Բաքանիրս» ակումբն էր, որի հաջողությունները ակներև էին Գլեյզերների գնումից հետո։ «Տամպա Բեյ Բաքանիրսը» հենց Գլեյզերների ղեկավարությամբ առաջին անգամ պատմության մեջ հաղթեց ամերիկյան ֆուտբոլի գլխավոր խաղում՝ Super Bowl-ում։

Glazer Obit superJumbo 960x640 - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Ի դեպ, նրանք այս տարի ևս հաղթել են Super Bowl-ը։ Մինչև հիմա «Տամպա Բեյը» պատկանում է Գլեյզերների ընտանիքին։ 1976 թվականին հիմնադրված ակումբն անկասկած իր պատմության մեջ լավագույն արդյունքներին հասել է հենց Գլեյզերների գործունեության ընթացքում։ Ֆլորիդայում, դժվար թե, այնքան դժգոհ լինեն լիտվացի-հրեա ներգաղթյալների սերունդներից, որքան Մանչեսթերում։

«Մանչեսթեր Յունայթեդի» գնումը

Մալկոլմ Գլեյզերը 2003 թվականից «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետեր էր։ Կա վարկած, որ ամերիկացի բիզնեսմենը ավելի շուտ է տիրել անգլիական գրանդի ակցիաներին, սակայն այդ տեղեկությունը հաստաված չէ, բայց և հերքված չէ։ Սկզբում նրա բաժնեմասը շատ չնչին տոկոս էր կազմում։ Նույն տարվա վերջում Գլեյզերի բաժնեմասն անցավ 3 տոկոսը, ինչից հետո այդ մասին տեղեկացնում է ակումբի ղեկավարությանը։ Արդեն շշուկներ են սկսվում պտտվել, որ Գլեյզերները կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Շատ կարճ ժամանակահատվածում մանչեսթերյան գրանդի մի շարք բաժնետերեր իրենց բաժնեմասը կլորիկ գումարի դիմաց վաճառում են ֆուտբոլային շուկա ներխուժած փողոտ ամերիկացիներին։ Այսպես, շատ շուտով Գլեյզերը հասկանում է, որ կարող է «ձիով քայլ» անել ու ձեռք բերել այս խելահեղ ակումբը, որը բացի ֆուտբոլային հարուստ պատմություն ունեցող հրաշալի թիմ լինելուց, նաև մարզական աշխարհի ամենամեծ բրենդներից մեկն է։ Գլեյզերը խորհրդատվական կարծիք ստացավ Commerzbank բանկից, ինչից հետո ավելի վստահ քայլերով գնաց դեպի իր սուպերգաղափարը։

hi res 150102427 crop north 960x639 - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

2005 թվականին Գլեյզերն արդեն վերահսկում էր ակումբի բաժնեմասերի 75 տոկոսը։ Սա նրան հնարավորություն տվեց «Մանչեսթեր Յունայթեդը» բաց բաժնետիրական ընկերությունից վերածել մասնավոր ընկերության։ Սա այն քայլերից էր, որը մեծ բողոքի ալիք էր ստեղծելու երկրպագուների շրջանում։ Պատմություն ու ավանդույթներ ունեցող ակումբը մեկ ընտանիքի սեփականությունն է դառնում։ Վերջնականապես ակումբին տիրելու համար Գլեյզերին մնում էր գնել մյուս բաժնեմասերը, ինչը նրան հաջողվեց հեշտությամբ։ Ի վերջո, տիրելով ակումբի բաժնեմասերի 98 տոկոսին՝ Գլեյզերը տոտալ վերահսկողություն ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Ընդհանուր առմամբ՝ նա մոտ 800 միլիոն ֆունտ ծախսեց։ Գլեյզերները եկան «Մանչեսթեր Յունայթեդ»։

Մեր ընտրանին

Նոր գաղափարներ ու երկրպագուների բողոքը

Այսպիսի մեծ փոփոխությունները բերում են նոր գաղափարներ, բայց և նոր խնդիրներ։ Գլեյզերները «Մանչեսթեր Յունայթեդը» հեշտությամբ չգնեցին, ինչպես առաջին հայացքից է թվում։ Այդ 800 միլիոն ֆունտը ոչ մի տեղ հենց այնպես դրված չէր։ Ամերիկյան ընտանիքը բազմաթիվ պարտքեր էր կուտակել։ Գլեյզերները վստահ էին, որ ակումբի հաջողությունները թույլ կտան շատ արագ փակել պարտքերն ու շարժվել առաջ։ Երկրպագուները գտնում էին, որ այսպիսի մեծ պարտքերը (խոսվում էր ավելի քան 600 միլիոն ֆունտի մասին) չի կարող փակվել առանց նրանց «կպնելու»։ Շատ շուտով թանկացավ «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդի» տնային խաղերի տոմսերը։ Երկրպագուները անընդունելի էին համարում, որ իրենց գրպանից փակում են այն մարդկանց պարտքերը, որոնք գնել են ակումբը։

download - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Երկրպագուների մի հատված էլ կար, որն այնքան հիասթափված էր Գլեյզերների սեփականատեր դառնալուց, որ վերջնականապես երես թեքեց «Մանչեսթեր Յունայթեդից» ու հիմնեց բոլորովին նոր ակումբ գրեթե նույն անունով․ «Յունայթեդ օֆ Մանչեսթեր»։ Ակումբը սկսեց խաղալ 2-րդ դիվիզիոնի հյուսիս-արևմտյան լիգայում ու առաջին տարիներին բավականին մեծ հաջողություններ էր գրանցում՝ բարձրանալով ավելի բարձր դիվիզիոններ։

Գլեյզերները հստակ գաղափարով էին եկել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրանք ցանկանում էին զարգացնել «Մանչեսթեր Յունայթեդ» բրենդը Անգլիայից դուրս՝ ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Ասիայում։ Այդ կերպ կավելանային երկրպագուները, այդ երկրներում ևս կառաջանար հետաքրքրություն ակումբի մասնակցությամբ խաղերի նկատմամբ, կավելանային հեռուստատեսային իրավունքների վաճառքները։ Մի խոսքով, Գլեյզերները մտածում էին հնարավորինս շուտ իրենց պարտքերը մարելու մասին։ Նոր սեփականատերերը վստահ էին, որ կկարողանան մեծ գումարներ հատկացնել նաև թիմի անփոխարինելի մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնին անհրաժեշտ տրանսֆերներ իրականացնելու համար։

Այդքան վա՞տն են

Ֆուտբոլային աշխարհում կան կերպարներ, որոնք անկախ իրենց ծավալած գործունեությանը բացասական ձևով են ընկալվել, ու դա այդպես է մնացել։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ասում են, որ Գլեյզերները չեն հասկանում այս ակումբի ոգին։ Իրականություն է դա, թե ոչ, բարդ է ասելը։ Գուցե երկրպագուներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ իրենց սիրելի թիմի շնորհիվ ամերիկյան հարուստ ընտանիքն էլ ավելի կարող է հարստանալ։ Ամեն դեպքում, Գլեյզերների գործունեությանը պետք չէ միայն բացասական երանգով նայել։ Նրանց նախագահության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի չեմպիոն է դարձել 5 անգամ, 3 անգամ հաղթել է լիգայի գավաթում ու հաղթել է Չեմպիոնների լիգայում։

manutd 887839 960x540 - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Գլեյզերները սկզբում ընդհանրապես չէին խառնվում տրանսֆերային հարցերին, ինչը ոչ հաճախ է բնորոշ ֆուտբոլային խոշոր սեփականատերերին։ Այս հարցով նրանք ամբողջությամբ վստահում էին Սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Երկրպագուները մանիպուլացնում էին նաև տոմսերի գների թանկացումը։ Գլեյզերների երկրորդ մրցաշրջանում տոմսերի գներն իսկապես աճել էին։ Սակայն Պրեմիեր լիգայի բոլոր թիմերի շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 9-րդն էր տոմսերի գներով։ «Օլդ Թրաֆորդում» տոմսերը կրկնակի էժան էին, քան օրինակ «Էմիրեյթսում» «Արսենալի» երկրպագուների համար։

Բողոքի նոր ալիքը

«Մանչեսթեր Յունայթեդում» խնդիրները շատ են։ Թիմը վերջին տարիներին այնտեղ չէ, որտեղ սովորաբար լինում է։ Գլեյզերների մեղավորությունն այստեղ մեծ է, թե ոչ, դժվար է ասել։ Բայց երկրպագուները վստահ են, որ հենց ամերիկյան ընտանիքը քանդեց «Մանչեսթեր Յունայթեդի» մնայուն արժեքներն ու թիմը վերածեց մի պարզագույն բիզնես-նախագծի, որի միակ նպատակը գումար վաստակելն է։ Նախորդ տարիներին ակումբի անհաջող մրցելույթները հոգնեցրել են երկրպագուներին։ Նույնիսկ այս մրցաշրջանում նրանք չկարողացան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալ, ու հիմա պայքարում են Եվրոպա լիգայում, որտեղ հաղթել են 2017-ին։ Ակնհայտ է, որ ակումբային ֆուտբոլում «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ նպատակ ունի, ու դա Չեմպիոնների լիգան է։ Այս տարատեսակ խնդիրների մեջ առաջացավ բողոքի նոր ալիք, որի անունը՝ Սուպերլիգա է։

skysports man utd protest 5354535 960x540 - Գլեյզերների գահակալումը. Ինչու են «Յունայթեդի» երկրպագուները ատում ամերիկացի սեփականատերերին

Եվրոպական գրանդ ակումբները անցած ամիս փաստացի հայտարարեցին ֆուտբոլային ընտանիքից առանձնանալու ու փակ լիգա ստեղծելու մասին։ Ամերիկյան J.P.Morgan-ի փողերով ֆինանսավորվող սպասվելիք մրցաշարի ակունքներում մի քանի հոգու անուն էր շրջանառվում։ Դե էլ ուր, առանց Գլեյզերների։ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին էլ այսպիսի մի բան էր պետք նորից նրանց թիրախավորելու համար։ Հնչում էին մոտավորապես այսպիսի որակումներ․ այս ակումբը կործանվեց դեռ այն ժամանակ, երբ բաց բաժնետիրական ընկերությունից վերածվեց մեկ ընտանիքի սեփականության՝ սպանելով «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունն ու ավանդույթները։ Այս անգամ երկրպագուների համար ամեն ինչ լավ դասավորվեց։ Սուպերլիգան չեղարկվեց։ Էդ Վուդվորդի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ եկել է պահը ազատվելու նաև գլխավոր դերակատարներից։ Ահա, թե ինչու հենց «Լիվերպուլի» դեմ խաղում նրանք գնացին այսպիսի ծայրահեղական քայլի՝ պահանջելով ակումբի սեփականատերերին վաճառելու թիմը։

Ինչ կարող է լինել

Գլեյզերները հենց այնպես չեն կարող հեռանալ։ Դա հեշտ գործընթաց չէ։ Սուպերլիգայի ձախողումից ու ֆինանսական առկա դժվարություններից հետո, նրանք թերևս դեմ չեն լինի վաճառել ակումբն այլ սեփականատիրոջ, բայց դա անելը չափազանց բարդ է։ Բրիտանական The Mirror թերթը օրեր առաջ հայտնել էր, որ Գլեյզերները «Մանչեսթեր Յունայթեդը» գնահատում են 4 միլիարդ ֆունտ։ Դե գտե՛ք մեկին, որը պատրաստ կլինի «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու համար այդքան աստղաբաշխական գումար վճարել այսպիսի բարդագույն ֆինանսական պայմաններում։ Գնորդ գնելը բարդ է։

Կա տպավորություն, որ ոչ միայն երկրպագուներն են հոգնել Գլեյզերներից, այլ նաև նրանք են հոգնել ակումբի աջակիցներից։ Մնում է գտնել հարուստ գնորդ, որը կսիրի «Մանչեսթեր Յունայթեդն» ու ըստ ակումբի երկրպագուների՝ կպահպանի թիմի պատմությունն ու ավանդույթները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց՝ հետաձգելով «Սիթիի» չեմպիոնությունը (տեսանյութ)

90 մլն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է Դորտմունդի «Բորուսիային»

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

ԵԼ. «ՄՅՈՒ»-ն պայքարից դուրս է թողնում Մխիթարյանի «Ռոմային», «Վիլյառեալը»՝ եզրափակիչում (տեսանյութ)

«Ռոմա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հետաձգված խաղի ժամանակացույցը

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Ֆերգյուսոնը Մանչեսթերում այցելել է ՊՍԺ-ին

Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

«Ես ինքս ինձ պահեստայինների նստարանին կթողնեի». Պոգբա

«Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցելո՞ւ է հայերի հետ. 10 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր