«Մեկ գոլի պատճառով ցմահ անտեսվածը». Ինչու են բոլորն ատում Բրազիլիայի պատմության ամենատաղանդավոր դարպասապահին - VNews
Բաժիններ

«Մեկ գոլի պատճառով ցմահ անտեսվածը». Ինչու են բոլորն ատում Բրազիլիայի պատմության ամենատաղանդավոր դարպասապահին

2020 թվականը Բրազիլիայում հոբելյանների տարի է։ Մասնավորապես՝ կես դար առաջ «դեղինները» երրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Միևնույն ժամանակ, երկրում հիշում են մեկ այլ իրադարձություն, որն ավելի շատ տխրություն է պարգևում բնակիչներին ու ֆուտբոլասերներին. ուղիղ 70 տարի առաջ այս օրերին Բրազիլիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց ուրուգվայցիներին։ 2020 թվականը նաև այդ պատմական պարտության «գլխավոր մեղավոր»՝ Մոասիր Բարբոսայի մահվան 20-րդ տարելիցն է։

Բրազիլական ասացվածքներից մեկն ասում է. «Դարպասապահ լինելու համար մարդ պետք է կամ խելագար, կամ էլ միասեռական լինի»։ Բարբոսան անտեսելով այս ամենը՝ դեռևս փոքր տարիքից ընտրեց հենց այս ամպլուան։ Կարիերան սկսելով բժշական ընկերության սիրողական թիմերից մեկում՝ որտեղ նա զուգահեռաբար աշխատում էր, Բարբոսան որոշեց շարունակել ու դառնալ պրոֆեսիոնալ։ Մի քանի տարի միջակ ակումբներում տպավորիչ արդյունքներ ցույց տալուց հետո նրա հրավիրեցին «Վասկո դա Գամա»։

40-ականների սկզբից նրա հետ ստեղծվեց այդ տարիների երկրի ամենաուժեղ ակումբը, որը մինչև այսօր համարվում է Բրազիլիայի բոլոր ժամանակների ամենաուժեղ թիմերից մեկը։ Գերազանց ռեակցիա ունեցող դարպասապահն այդ թիմում անփոխարինելի էր։ Հիմնականում նրա փայլուն խաղի շնորհիվ «Վասկոն» մի քանի անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև առաջին անգամ հաղթեց Հարավային Ամերիկայի ակումբային գլխավոր մրցաշարում (Լիբերտադորեսի գավաթի նախապապը)։

Նրան սկսեցին հրավիրել նաև ազգայի հավաքական, սակայն այնտեղ խնդիրն այլ էր։ Ո՞վ կվստահեր իր ազգային թիմի դարպասը սևամորթ խելագարին, որն ամեն առիթով լքում էր իր գոտին ու գնում գնդակների հետևից։ Եվ դա այն դեպքում, երբ թիմի դարպասը պաշտպանում էր լեգենդար Օբերդան Կատանին։ Նա այնքան վստահ ու գրեթե անխոցելի դարպասապահ էր, որ նրան անվանում էին «թռչող ամրոց»։ Բարբոսան համբերատար սպասում էր իր շանսին։ Հուրախություն նրա՝ նորամուտը երկար սպասեցնել չտվեց։

1945 թվականին Արգենտինայի հավաքականի հետ սկզբունքային խաղից առաջ Կատային մկանային վնասվածք ստացավ, ու Բարբոսան դուրս եկավ խաղադաշտ մեկնարկային կազմում։ Մեկնարկը, մեղմ ասած, հաջող չէր. առաջին կեսում նրա մեղքով Բրազիլիան 2 գնդակ ընդունեց։ Ընդմիջմանը հավաքականի գլխավոր մարզիչը ուժով միայն կարողացավ, փաստացի, մեկ ոտքով մնացած Կատանիին դուրս բերել խաղադաշտ։

1946 թվականին Բրազիլիայում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. երկրում ձևավորվեց դեմոկրատական կառավարություն։ Երկրում տենտեսական աննախադեպ աճ գրանցվեց։ Այն գերազանց կարող էր ամրապնդել 1950 թվականին հայրենիքում կայանալիք Մունդիալում հաղթանակը։ «Մարականա» ստադիոնի կառուցման համար կառավարությունը հատկացրեց աստղաբաշխական գումար։ 1949-ին Բրազիլիան հաստատեց իր բարձր կարգը՝ հաղթելով Ամերիկայի գավաթի խաղարկությունը. Մունդիալին թիմը պատրաստ էր։

Բրազիլիան միակ լուրջ ֆավորիտն էր աշխարհի առաջնությունում։ Դա ուներ մի պարզ պատճառ. այդ տարիների ամենաուժեղ՝ Իտալիայի հավաքականի հիմնական կազմի լավագույն տղաները ավիաաղետի զոհ դարձան, և փաստացի 0-ից պետք է նոր թիմ կազմել։ Միակ քիչ թե շատ լուրջ մրցակիցը մնաց Ուրուգվայը։ Բրազիլիան քարուքանդ անելով բոլոր մրցակիցներին հասավ վերջին խաղ։ Այնտեղ նրանց պետք է դիմակայեր հենց Որուգվայը, որը անասելի ճիգերի գնով հասավ վճռորոշ խաղին։ Քանի որ այն ժամանակ այլ ֆորմատ էր, եզրափակիչ չկար, այլ կար վճռորոշ խաղ, տարվում էր այլ հաշվարկ։ Ուրուգվայցիների հետ բրազիլացիներին կգոհացներ նաև ոչ-ոքին ։

Երբ թիմերը դուրս էին գալիս խաղադաշտ, Բարբոսան նկատեց, որ Բրազիլիայի դրոշը թարս է կախված. վատ նշան էր։ Դրան հաջորդեց ևս մեկ պարադոքսալ երևույթ. առաջին անգամ մրցաշարի ընթացքում բրազիլացիները վիճարկի խաղարկման ժամանակ չգուշակեցին ու խաղը սկսեցին հակառակ կիսադաշտից։ Սակայն խաղի մեկնարկի առաջին իսկ պահից Բարբոսան հանգստացավ. իր թիմակիցները պարզապես պատռում էին մրցակցին։ Առաջին կեսում կատարվեց 21 հարված դարպասին, որոնցից 17-ի հեղինակները բրազիլացիներն էին։ Սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։

Երկրորդ կեսում, սակայն, սառույցը կոտրվեց, բրազիլացիները հաշվի մեջ առաջ անցան։ Նրանք ունեին մի քանի շանս ևս՝ մրցակցին նոկաուտ ուղարկելու համար, բայց չօգտվեցին դրանցին, իսկ Ուրուգվայն իր պահերն իրացրեց։ Նախ նրանք հավասարեցրին հաշիվը, ապա 79-րդ րոպեին խփեցին երկրորդ գոլը։ Ուրուգվայցի հարձակվող Գիջան շրջանցեց մրցակցին, ու դարպասապահի կարծիքով, պատրաստվում էր փոխանցել, սակայն հարված կատարեց։ Բարբոսան հեշտ գնդակ բաց թողեց. հաջորդ վայրկյանին 200.000 հազար հանդիսական հավաքած Մարականան քարացավ։

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Նեյմարը Բրազիլիայի հավաքականում գերազանցել է Ռոնալդոյին

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Բոլիվիային (տեսանյութ)

Նեյմարը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի մարզմանը

35-ամյա Տիագո Սիլվան ցանկանում է մասնակցել ԱԱ 2022-ին

Մարադոնան 1989 թվականին կարող էր վաստակել 100 միլիոն դոլար, բայց հրաժարվեց. ինչու՞

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

Թվեք 21-րդ դարի աշխարհի չեմպիոն հավաքականների կազմերը. VNews-ի Quiz-ը

Ռոնալդինյո. «Չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ բանտում»

Ռոնալդո. «Ռոնալդուին զայրացնում է, որ ինձ են իսկական անվանում»

Ֆուտբոլը՝ La Casa de Papel-ում. Երկու երնեկ մեկ վայրում

Ռոնալդո. «Նա միակ անգլիացի ֆուտբոլիստն էր, ով կարող էր խաղալ Բրազիլիայի հավաքականում»

Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից

Նեյմարը, Կոուտինյոն ու ևս 22 ֆուտբոլիստներ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

«Փոշմանողները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք վերսկսել են ավարտած կարիերան