fbpx
Բաժիններ

Մեկնարկել է US Open 2018-ը. Արդեն կան անակնկալներ (տեսանյութ)

Նյու Յորքում մեկնարկել է Թենիսի այս տարվա «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը: Մեկնարկային օրը մրցահարթակ դուրս եկավ մրցաշարի գործող հաղթող Ռաֆայել Նադալը: Զուտ իսպանական դերբիում Ռաֆան մրցեց 36 ամյա Դավիդ Ֆերերի հետ: Առաջին սեթում հաղթեց Ռաֆան՝ 6-3:

Երկրորդում սակայն նրա մրցակից վետերանը կարողացավ խլել մրցակցի մատուցումն առաջ անցնել հաշվի մեջ, սակայն չարաբաստիկ վնասվածքը ստիպեց նրան լքել պայքարը: Ի դեպ, սա Դավիդ Ֆերերի վերջին մասնակցությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Իսպանացին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նա իր վերջին հանդիպումը կանցնացնի հաջորդ տարվա գարնանը:

Հաջող է հանդես եկել նաև աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը: Բրիտանացի թենիսիստը 4 սեթում առավելության հասավ ավստրալացի Ջեյս Դակուորտի նկատմամբ՝ 6-7 6-3 7-5 6-3: Սա Մարեյի առաջին մասնակցությունն ու հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում վերջին 14 ամսվա ընթացքում:

Փոխարենն իր երկրպագուներին հիասթափեցրել է մրցաշարի 8-րդ ռակետ Գրեգոր Դիմիտրովը: Բուլղարացին 3 սեթում անհույս պարտվել է մրցաշարի 2014 թվականի հաղթող շվեյցարացի Ստեն Վավրինկային՝ 3-6 2-6 5-7: Հաջորդ շրջանում են Դոմենիկ Թիմը, Կևին Անդերսոնը, Միլոշ Ռաոնիչն ու Ջոն Իսները: Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարի մեջ կմտնեն այսօր երեկոյան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նադալը խոսել է հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Ջոկովիչը գերլարված մենախաղում հաղթեց Ֆեդերերին ու դարձավ «Ուիմբլդոնի» չեմպիոն

Ուիմբլդոն․ Ֆեդերեր – Նադալ «հավերժ» դիմակայությունում այս անգամ ուժեղ էր շվեյցարացին

Ռոջեր Ֆեդերերի հերթական ռեկորդը

Մոուրինյոն ֆուտբոլից հանգստանում է «Ուիմբլդոնում» (ֆոտո)

Ֆեդերեր. «Ես հիանում եմ Մեսիով, քանի որ նա միշտ ունի 3 տարբերակ»

37-ամյա Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Նադալը նվաճեց իր 12-րդ «Ռոլան Գարոսը»

«Ռոլան Գարոս». Տիմը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ

Նադալը հաղթում է Ֆեդերերին ու դուրս գալիս «Ռոլան Գարոսի» եզրափակիչ

Վերջին 8 տարում առաջին անգամ Ֆեդերերը և Նադալը կհանդիպեն «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

14 տարի առաջ այստեղ մրցեցին Ֆեդերերն ու Անդրե Աղասին․ Իսկ ո՞ւր էին թռչում գնդակները

Կիելինիին հիացրել է Ռոնալդուն

Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Australian Open-2019․ Ֆեդերերը հրաժեշտ է տալիս մրցաշարին