Մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը - VNews
Բաժիններ

Մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը

rapid 1 5 - Մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկեցին արագ շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 15 տուր: Այսօր աշխարհի առաջնության մասնակիցներն անցկացրին մեկնարկային 5 տուրերի մրցախաղերը:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցող Հայաստանի 8 ներկայացուցիչներից առավել հաջող մեկնարկեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 5 հնարավորից վաստակեցին 3,5-ական միավոր:

Արոնյանը մրցաշարը սկսեց պարտությամբ՝ զիջելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Անհաջող մեկնարկը չընկճեց Լևոնին, ով հաջորդ 4 պարտիաներից 3-ում հաղթեց Յան Ջումագալիևին, Արյան Տարիին և Բասեմ Ամինին, հաշտություն կնքեց Ադամ Տուխաևի հետ:

Գաբրիելը մրցաշարը սկսեց Թոռնիկե Սանիկիձեի և Պարհամ Մաղսուդլուի նկատմամբ տոնած հաղթանակներով: Սակայն 3-րդ տուրում նրա հաղթարշավն ընդհատեց Յան Նեպոմնյաշչնին, ով պարտության մատնեց հայ շախմատիստին: Հաջորդ մրցախաղում Գաբրիելը հաղթեց Կլեմենտի Սիչովին, իսկ 5-րդ տուրում հաշտություն կնքեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Ալեքսեյ Ռեշյոտնիկովին և Անդրեյ Սոկոլովին, ոչ-ոքի ավարտեց Լեոնիդ Սոկոլինի, Միխայիլ Ռոյզի և Սեմյոն Խանինի հետ անցկացրած պարտիաները:

Հրանտ Մելքումյանը վաստակել է 2 միավոր, Արամ Հակոբյանն ու Վահե Դանիելյանն ունեն մեկական միավոր:

5 տուրից հետո 4,5-ական միավորով առաջատարներն են Ալիռեզա Ֆիրուժան, Յան Նեպոմնյաշչնին և Դմիտրի Անդրեյկինը: Վաղը կկայանան 6-10-րդ տուրերի հանդիպումները:

Կանանց աշխարհի առաջնությունում կանցկացվի 12 տուր: Այսօր շախմատիստուհիներն անցկացրին առաջին 4 տուրերի հանդիպումները: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 2,5-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանի հաշվին ընդամենը կես միավոր գրանցվեց: 4 միավորով աղյուսակը

գլխավորում է աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյույ Վենցզյունը: Վաղը շախմատիստուհիները կանցկացնեն հաջորդ 4 տուրերի մրցախաղերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է