fbpx

Մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը (ֆոտոշարք)

Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում այսօր մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 55 մարզիկ (35 տղա, 20 աղջիկ): Առաջնությանն իրենց ուժերն են նաև փորձում հայ բոլոր առաջատար մարմնամարզիկները:

«Երիտասարդներին թույլ ենք տվել մասնակցել այս առաջնությանը, քանի որ ծրագրում ենք մարտի 28-ից ապրիլի 7-ը Թբիլիսիում անցկացնել ուսումնամարզական հավաք: Ուզում ենք, որ նրանցից մի քանիսն էլ մեզ հետ լինի: Հայաստանի այս առաջնությունում բազմամարտում լավագույն արդյունքը ցույց տված 5 մարմնամարզիկները մեզ հետ կմեկնեն Վրաստան ու մեզ հետ մասին մարզական հավաք կանցկացնեն»,-ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը VNews.am-ի հետ զրույցում:

Հավաքի ավարտից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ապրիլի 10-ից 14-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մինչև այդ էլ Վահագ Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Հարություն Մերդինյանը ելույթ կունենան Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ներկայացնում ենք Գրիգոր Գրիգորյանի ֆոտոշարքը առաջնության մեկնարկային օրից՝

 

  • 30

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում

Դիտյատինի գավաթին կմասնակցի 2 հայ մարմնամարզիկ

Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփում է Եվրոպայի առաջնությունը (տեսանյութ)

Եվս մեկ մեդալ․ Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 8-րդ տեղը գրավեց բազմամարտում (տեսանյութ)

Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում է, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը՝ օղակներ վարժության

Մեկնարկում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

Հակոբ Սերոբյանը՝ աշխարհի գավաթի մասին. «Շատ լավ ելույթ ունեցանք, կարելի է ասել, որ ոչ մի թիմ նման արդյունավետություն չունեցավ»

Հայտնի է մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Ուղիղ եթեր. Աշխարհի գավաթի ամփոփում. Հակոբ Սերոբյանի և մարմնամարզիկների ասուլիսը

Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը նվաճեց հավաքականի 3-րդ մեդալը

Աշխարհի Գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը բրոնզե մեդալակիրներ

Աշխարհի Գավաթ․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները եզրափակիչում են

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները