Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար - VNews
Բաժիններ

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Screenshot 2 15 - Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: 150 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով:

Մրցումների առաջին օրը կայացան մեկնարկային 3 տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանը մեկնարկեց Ֆաբիանո Կարուանայի հետ գրանցած ոչ-ոքիով: Հաջորդ տուրում նա պարտվեց Պյոտր Սվիդլերին, իսկ Հիկարու Նակամուրայի հետ մրցախաղում հաղթանակ տոնեց:

3 տուրից հետո վաստակած 1,5 միավորով Արոնյանն ընթանում է 5-րդ տեղում: 2,5 միավորով առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, որին 2-ական միավորով հետապնդում են Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Սեմ Շենկլենդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին